https://arm.sputniknews.ru/20250221/erevani-metrvopvolitenn-ashkhatum-e-bnakanvon-rezhimvov-hajtararutjun----85998602.html
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն ռեժիմով. հայտարարություն
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն ռեժիմով. հայտարարություն
Sputnik Արմենիա
Մետրոպոլիտենի թեժ գծին բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն քաղաքացիներից, որոնք անհանգստացած են տեղացած առատ ձյան պատճառով: 21.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-21T11:08+0400
2025-02-21T11:08+0400
2025-02-21T11:25+0400
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
մետրո
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36717695_0:57:1100:676_1920x0_80_0_0_1d630b0412e1c18d43a0a8637902b6c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին կոչ էր արել հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։ Փետրվարի 20-ի երեկոյան մի շարք ավտոբուսներ դադարեցրել են երթևեկել մայրաքաղաքի փողոցներով։ Պարզաբանվեց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Հիշեցնենք, որ առատ ձյունն անբարենպաստ պայմաններ է ստեղծել Երևանում։ Փետրվարի 20-ի երեկոյից մայրաքաղաքի ճանապարհները գրեթե ամբողջովին փակվել են, ինչը խցանումների և վթարների պատճառ է դարձել:Քաղաքային ծառայություններն օպերատիվորեն չեն հասցրել իրականացնել մաքրման աշխատանքներ։ Քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով փակվել են դպրոցները, մի շարք բուհեր անցել են հեռավար ուսուցման կամ չեղարկել են դասերը։Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մեկ շաբաթ շարունակ զգուշացրել էր սպասվող ցիկլոնի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36717695_62:0:1039:733_1920x0_80_0_0_4ad7400f21e4efca3409635dda62d6ea.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, մետրո, ձյուն
եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, մետրո, ձյուն
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն ռեժիմով. հայտարարություն
11:08 21.02.2025 (Թարմացված է: 11:25 21.02.2025) Մետրոպոլիտենի թեժ գծին բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն քաղաքացիներից, որոնք անհանգստացած են տեղացած առատ ձյան պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ Այս մասին հայտնում է
Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Հարգելի քաղաքացիներ, նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին կոչ էր արել հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։ Փետրվարի 20-ի երեկոյան մի շարք ավտոբուսներ դադարեցրել են երթևեկել մայրաքաղաքի փողոցներով։
Պարզաբանվեց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ առատ ձյունն անբարենպաստ պայմաններ է ստեղծել Երևանում։ Փետրվարի 20-ի երեկոյից մայրաքաղաքի ճանապարհները գրեթե ամբողջովին փակվել են, ինչը խցանումների և վթարների պատճառ է դարձել:
Քաղաքային ծառայություններն օպերատիվորեն չեն հասցրել իրականացնել մաքրման աշխատանքներ։ Քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով
փակվել են դպրոցները, մի շարք
բուհեր անցել են հեռավար ուսուցման կամ չեղարկել են դասերը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մեկ շաբաթ շարունակ զգուշացրել էր սպասվող ցիկլոնի մասին։