https://arm.sputniknews.ru/20250221/eahkn-petq-e-araqelutjun-ugharki-baqu-datavarutjunn-usumnasirelu-galstjan-86011210.html
ԵԱՀԿ–ն պետք է առաքելություն ուղարկի Բաքու՝ դատավարությունն ուսումնասիրելու․ Գալստյան
ԵԱՀԿ–ն պետք է առաքելություն ուղարկի Բաքու՝ դատավարությունն ուսումնասիրելու․ Գալստյան
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանը խոսել է Բաքվում գտնվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարության... 21.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-21T14:30+0400
2025-02-21T14:30+0400
2025-02-21T15:17+0400
եահկ
եահկ մինսկի խումբ
եահկ առաքելություն
արցախ
դատավարություն
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85923099_0:0:1120:630_1920x0_80_0_0_67aa01d864913554c105e79255d317b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է դիտորդական առաքելություն իրականացնի Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը ուսումնասիրելու համար։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։Ըստ պատգամավորի` այդ առաքելությունը կծառայի համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը, կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը մարդու իրավունքներին և կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ։«Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունն ու վերաբերմունքը պետք է ուղղել 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների ուղղությամբ, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը»,- ասել է նա նիստի ժամանակ։Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրվում։Նա անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, հիշեցրել, որ նա զինվորական կենսագրություն չի ունեցել, մինչդեռ նրան դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։Լիլիթ Գալստյանը հավելել է, որ եԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85923099_140:0:980:630_1920x0_80_0_0_c8a1aadffa08864ad35f5c4dd624cd91.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, եահկ մինսկի խումբ, եահկ առաքելություն, արցախ, դատավարություն, բաքու
եահկ, եահկ մինսկի խումբ, եահկ առաքելություն, արցախ, դատավարություն, բաքու
ԵԱՀԿ–ն պետք է առաքելություն ուղարկի Բաքու՝ դատավարությունն ուսումնասիրելու․ Գալստյան
14:30 21.02.2025 (Թարմացված է: 15:17 21.02.2025) ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանը խոսել է Բաքվում գտնվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարության մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է դիտորդական առաքելություն իրականացնի Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը ուսումնասիրելու համար։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ
հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ պատգամավորի` այդ առաքելությունը կծառայի համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը, կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը մարդու իրավունքներին և կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ։
«Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունն ու վերաբերմունքը պետք է ուղղել 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների ուղղությամբ, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը»,- ասել է նա նիստի ժամանակ։
Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրվում։
«Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում։ Նրանց դատում են որպես ահաբեկիչների` սոսկ հայ լինելու հանգամանքով։ Հակառակ բաց դատավարությանն մասին Բաքվի հայտարարության` միջազգային որևէ կազմակերպության, այդ թվում լրատվամիջոցների մուտքը արգելված է»,- ասել է պատգամավորը։
Նա անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, հիշեցրել, որ նա զինվորական կենսագրություն չի ունեցել, մինչդեռ նրան դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։
Լիլիթ Գալստյանը հավելել է, որ եԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում
հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։