https://arm.sputniknews.ru/20250221/datarany-hrazharvel-e-zrpartutjun-hamarel-tigran-avinjani-masin-hraparakumy-86010670.html
Դատարանը հրաժարվել է զրպարտություն համարել Տիգրան Ավինյանի մասին հրապարակումը
Դատարանը հրաժարվել է զրպարտություն համարել Տիգրան Ավինյանի մասին հրապարակումը
Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանը համարում է, որ իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլև անհրաժեշտ: 21.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-21T14:14+0400
2025-02-21T14:14+0400
2025-02-21T14:21+0400
հայաստան
փաստաբան
դատարան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85615647_0:0:1600:900_1920x0_80_0_0_ae17929c5d4146684d3096358606bac6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Վերաքննիչ հրաժարվել է զրպարտություն համարել ՀՀ քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին հրապարակումը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։Փաստաբանը հիշեցրել է, որ խոսքն այն հոդվածի մասին է, որով գործակալությունն իր հետաքննությամբ եկել էր եզրահանգման, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է։«Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրինակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածու լինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է` հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»,– նշել է փաստաբանը։Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարել, որ «Փաստինֆոյի» հնչեցրած արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեկնածուի վարքագծին:Ըստ Հակոբյանի` դատարանը հաստատել է, որ պատասխանողը անգամ փորձել է ապացուցել, որ «Փաստինֆոն» նպատակ չի ունեցել նսեմացնել անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը։Վերաքննիչ դատարանը նշել է` քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը, չի կարող վճիռը բեկանել և փոփոխել, այլ ստիպված է այն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության։Հիշեցնենք` 2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85615647_129:0:1329:900_1920x0_80_0_0_3285673e5f06543bab656887f0d2f2ee.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փաստաբան, դատարան, տիգրան ավինյան
հայաստան, փաստաբան, դատարան, տիգրան ավինյան
Դատարանը հրաժարվել է զրպարտություն համարել Տիգրան Ավինյանի մասին հրապարակումը
14:14 21.02.2025 (Թարմացված է: 14:21 21.02.2025) Վերաքննիչ դատարանը համարում է, որ իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլև անհրաժեշտ:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Վերաքննիչ հրաժարվել է զրպարտություն համարել ՀՀ քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին հրապարակումը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Սոս Հակոբյանը։
«Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Փաստինֆո» լրատվական կայքի անունից իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Երեմ Եսոյանի վճիռը, որով բավարարվել էր «Փաստինֆոյի» հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն համարելու վերաբերյալ հայցադիմումը»,– գրել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ խոսքն այն հոդվածի մասին է, որով գործակալությունն իր հետաքննությամբ եկել էր եզրահանգման, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է։
«Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրինակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածու լինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է` հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»,– նշել է փաստաբանը։
Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարել, որ «Փաստինֆոյի» հնչեցրած արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեկնածուի վարքագծին:
Ըստ Հակոբյանի` դատարանը հաստատել է, որ պատասխանողը անգամ փորձել է ապացուցել, որ «Փաստինֆոն» նպատակ չի ունեցել նսեմացնել անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վերաքննիչ դատարանը նշել է` քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը, չի կարող վճիռը բեկանել և փոփոխել, այլ ստիպված է այն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության։
Հիշեցնենք` 2023 թվականին
ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից
ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում: