https://arm.sputniknews.ru/20230613/avinjani-gvortsvov-voreve-andzi-nkatmamb-qreakan-hetapndum-derevs-chi-harucvel-datakhazutjun-61068913.html
Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. դատախազություն
Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. դատախազություն
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեում այժմ նախաքննություն է ընթանում։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T17:48+0400
2023-06-13T17:48+0400
2023-06-13T17:49+0400
հայաստան
հհ դատախազություն
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60051840_0:19:1601:919_1920x0_80_0_0_798ab44c6be2bb337757a2a1865b8294.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԿՀ-ից ստացած համապատասխան փաստաթղթերը Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) է ուղարկել քրեական վարույթ նախաձեռնելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60051840_0:0:1425:1068_1920x0_80_0_0_52a27808fe39b361a2a781d01358349b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, տիգրան ավինյան
հայաստան, հհ դատախազություն, տիգրան ավինյան
Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. դատախազություն
17:48 13.06.2023 (Թարմացված է: 17:49 13.06.2023) Քննչական կոմիտեում այժմ նախաքննություն է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից
ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:
«Վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ ներկայում կատարվում է նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակում որևէ անձի նկատմամբ դեռեւս չի հարուցվել քրեական հետապնդում»,– ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԿՀ-ից ստացած համապատասխան փաստաթղթերը Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) է ուղարկել քրեական վարույթ նախաձեռնելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):