https://arm.sputniknews.ru/20250219/pashinjany-tghajakan-azgajnakanutjunic-gnac-minchev-anynduneli-zijvoghakanutjan-oskanjan-85945407.html
Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության․ Օսկանյան
Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության․ Օսկանյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախկին նախարար կարծիքով՝ ամենաաղետալի սխալներից մեկն այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T17:12+0400
2025-02-19T17:12+0400
2025-02-19T17:12+0400
նիկոլ փաշինյան
վարդան օսկանյան
արևմուտք
ռուսաստան
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85317980_0:165:1600:1065_1920x0_80_0_0_6df122c72df11790539dbabb3a11b2f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Բազմափորձ դիվանագետի դիտարկմամբ՝ Փաշինյանի պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ Հավելում է՝ նրա սխալները չեն սկսվել 2020-ին, ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։Դիվանագետն ընդգծում է՝ Փաշինյանի ամենաաղետալի սխալներից մեկն այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։Կարծում է, որ այսօր, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։«Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ»,-նշում է Օսկանյանը։Ըստ նրա՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունումը համընկավ աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի մյուխնենյան ելույթ, ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկ և այլն։ Վստահ է, որ սա նշանակում է նաև աշխարհաքաղաքական նոր վերադասավորում Կովկասի համար։Եվ այսօր էլ Փաշինյանը շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։ Մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. Օսկանյանի կոչը ամերիկահայերինԴիվանագետը շեշտում է՝ բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Կարծում է՝ թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։ Շեշտում է՝ Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։«Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ»,- շեշտում է Օսկանյանը։Վստահ է՝ Փաշինյանը որքան երկար մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի։
արևմուտք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85317980_138:0:1558:1065_1920x0_80_0_0_338f246acadbd43ce1fa63e70fefab55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան, արևմուտք, ռուսաստան, ադրբեջան, հայաստան
նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան, արևմուտք, ռուսաստան, ադրբեջան, հայաստան
Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության․ Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար կարծիքով՝ ամենաաղետալի սխալներից մեկն այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Բազմափորձ դիվանագետի դիտարկմամբ՝ Փաշինյանի պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ Հավելում է՝ նրա սխալները չեն սկսվել 2020-ին, ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։
«Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։ Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ»,- գրել է Օսկանյանը։
Դիվանագետն ընդգծում է՝ Փաշինյանի ամենաաղետալի սխալներից մեկն այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։
Կարծում է, որ այսօր, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։
«Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ»,-նշում է Օսկանյանը։
Ըստ նրա՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունումը համընկավ աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի մյուխնենյան ելույթ, ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկ և այլն։ Վստահ է, որ սա նշանակում է նաև աշխարհաքաղաքական նոր վերադասավորում Կովկասի համար։
Եվ այսօր էլ Փաշինյանը շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։
Դիվանագետը շեշտում է՝ բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Կարծում է՝ թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։ Շեշտում է՝ Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։
«Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ»,- շեշտում է Օսկանյանը։
Վստահ է՝ Փաշինյանը որքան երկար մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի։