https://arm.sputniknews.ru/20250202/mi-handipeq-ev-legitimutjun-mi-tveq-nikvol-pashinjanin-oskanjani-kvochy-amerikahajerin-85384948.html
Մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. Օսկանյանի կոչը ամերիկահայերին
Մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. Օսկանյանի կոչը ամերիկահայերին
Sputnik Արմենիա
Դիմելով ամերիկահայերին` Օսկանյանը նշել է, որ եթե այնուամենայնիվ որոշեն մասնակցել այդ հանդիպմանը, թող հստակ պատկերացնեն, թե ով է նստած իրենց առաջ և պատասխաններ... 02.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-02T14:37+0400
2025-02-02T14:37+0400
2025-02-02T15:12+0400
վարդան օսկանյան
նիկոլ փաշինյան
ամն
հայ համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81286642_0:401:1000:964_1920x0_80_0_0_06e3ec794e4714af0a74ba60860d2c3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել ամերիկահայերին չմասնակցել փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։Օսկանյանը հիշեցրել է, որ վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամենը 10 տոկոսն է աջակցում վարչապետին։ Նրա խոսքով` այսպիսի ցածր աջակցություն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թե լեգիտիմությամբ ու կոմպետենտությամբ, այլ վախով և ապատեղեկատվությամբ, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից։«Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայությունը վիրավորանք է սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը»,–գրել է նա։ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ Փաշինյանը ձախողված առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Նա հիշեցրել է, որր Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։Օսկանյանը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոն մեկնելու նախօրեին Փաշինյանի իշխանությունը քրեական հետապնդում է սկսել գիտնական Ղարիբ Բաբայանի դեմ պարզապես այն բանի համար, որ նա տեսանյութ էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների խմբի նվաստացուցիչ գործողությունների մասին՝ հանրային և պաշտոնական ուշադրություն հրավիրելով։Դիմելով ամերիկահայերին` Օսկանյանը նշել է, որ եթե այնուամենայնիվ որոշեն մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացնեն, թե ով է նստած իրենց առաջ։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` փետրվարի 1–ին, տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Ազգային աղոթքի նախաճաշին» և «Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին»։Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք Մինսկի խումբը. Նիկոլ Փաշինյան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81286642_0:379:1000:1129_1920x0_80_0_0_6ccd55afd430fc5428ce210e7b671aa7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, ամն, հայ համայնք
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, ամն, հայ համայնք
Մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին. Օսկանյանի կոչը ամերիկահայերին
14:37 02.02.2025 (Թարմացված է: 15:12 02.02.2025) Դիմելով ամերիկահայերին` Օսկանյանը նշել է, որ եթե այնուամենայնիվ որոշեն մասնակցել այդ հանդիպմանը, թող հստակ պատկերացնեն, թե ով է նստած իրենց առաջ և պատասխաններ պահանջեն նրանից։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել ամերիկահայերին չմասնակցել փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և չդառնալ նրա հուսահատ քայլի մասը»,–գրել է Օսկանյանը։
Օսկանյանը հիշեցրել է, որ վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամենը 10 տոկոսն է աջակցում վարչապետին։ Նրա խոսքով` այսպիսի ցածր աջակցություն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թե լեգիտիմությամբ ու կոմպետենտությամբ, այլ վախով և ապատեղեկատվությամբ, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից։
«Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայությունը վիրավորանք է սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը»,–գրել է նա։
ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ Փաշինյանը ձախողված առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Նա հիշեցրել է, որր Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։
Օսկանյանը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոն մեկնելու նախօրեին
Փաշինյանի իշխանությունը քրեական հետապնդում է սկսել գիտնական Ղարիբ Բաբայանի դեմ պարզապես այն բանի համար, որ նա տեսանյութ էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների խմբի նվաստացուցիչ գործողությունների մասին՝ հանրային և պաշտոնական ուշադրություն հրավիրելով։
Դիմելով ամերիկահայերին` Օսկանյանը նշել է, որ եթե այնուամենայնիվ որոշեն մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացնեն, թե ով է նստած իրենց առաջ։
«Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետեք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։ Սա պարզապես քաղաքական պահ չէ, սա խղճի քննություն է։ Փաշինյանին դեմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի կողքին»,–եզրափակել է նախկին արտգործնախարարը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` փետրվարի 1–ին, տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Ազգային աղոթքի նախաճաշին» և «Կրոնի ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին»։