https://arm.sputniknews.ru/20250131/hamyndhanur-bvojkvot-e-petq-mesrvop-araqeljany-hvordvorum-e-hajtararagir-chlracnel-85292393.html
Համընդհանուր բոյկոտ է պետք. Մեսրոպ Առաքելյանը հորդորում է հայտարարագիր չլրացնել
Համընդհանուր բոյկոտ է պետք. Մեսրոպ Առաքելյանը հորդորում է հայտարարագիր չլրացնել
Sputnik Արմենիա
Նախկին նախարարը կարծում է, որ դեռ ժամանակ կա օրենքը ստորագրահավաքի միջոցով չեղարկելու համար։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T23:05+0400
2025-01-31T23:05+0400
2025-01-31T23:05+0400
հայաստան
հայտարարագիր
հայտարարագրում
մեսրոպ առաքելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/17/25469358_0:0:1600:901_1920x0_80_0_0_e9478d06debbe77bd59cbd5d07be80b5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները քաղաքացիների մեջ պոտենցիալ հանցագործ են տեսնում, մտածում են` մարդիկ հարկ են թաքցնում, ուստի պետք է գնալ համընդհանուր բոյկոտի և չեղարկել հայտարարագրի լրացումը։ «Աբովյան Time» հաղորդման հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։Վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայտարարագրերի լրացման ժամկետը կերկարացվի մինչև նոյեմբերի 1–ը։Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները տնտեսական տարրական գիտելիքների չեն տիրապետում, հակառակ դեպքում նման քայլի չէին գնա։ Որովհետև եթե իրենց նպատակը շատ հարկ հավաքելն է, ապա այս տարբերակով դա հնարավոր չի լինի անել։«Սա ազգային անվտանգության խնդիր է։ Չի կարելի այս կիսագրագետներին բերել ու կապել ազգի ջանին, հիմա էլ` տնտեսական մասով։ Եվ դա վիրավորանք չէ։ Օրինակ` ես էլ քիմիական գիտելիքներ չունեմ, բայց չեմ աշխատում Քիմիայի ինստիտուտում, բարձր պաշտոն չեմ զբաղեցնում։ 2.3 մլն մարդու բերել, մտցնել մի համակարգի մեջ, երբ հասարակության 25%-ն աղքատ է, և նրանց եկամուտը չի գերազանցում ամսական 40.000 դրամը, խելամիտ չէ։ Իրենք բոլորից լավ գիտեն թալանչիներին, այսօր իրենց հետ լավ էլ համագործակցում են, գնացեք, բռնեք այդ մարդկանց, ի՞նչ եք ընկել այս ժողովրդի ջանին»,–ասաց նա։Ի՞նչ նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել հարկային հայտարարագրման կարգի մեջ. որոշումԱռաքելյանն ընդգծեց, որ ՀՀ–ում մինչև այս խայտառակ օրենքը բանկային գաղտնիք ստանալու միակ իրավասությունը դատարանի որոշումն էր, նույնիսկ գլխավոր դատախազը ՀՀ–ում բանկային գաղտնիք ստանալու իրավունք չուներ, իսկ հիմա հարկայինի ամենացածր պաշտոնյան կարող է ցանկացած մարդու հաշվի քաղվածքը վերցնել։ Նախկին նախարարը կարծում է, որ հետագայում կսկսեն մարդկանց եկամուտների բազաներ վաճառել։Առաքելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանն ունեցել է 220 մլրդ դրամի հարկային եկամուտների նվազում։ Այսինքն` այսօր պետությունը հարկային խնդիր ունի, որը բերելու է լուրջ պրոբլեմների։Իսկ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայտարարագրման համակարգը պետականություն ունենալու մասին է, Առաքելյանը ծիծաղելի է համարում։Ինչ վերաբերում է հայտարարագրման թվացյալ արտոնություններից մեկին, օրինակ` տարեկան մինչև 100.000 դրամ ուսման վարձերի վերադարձին, Առաքելյանի խոսքով, դա քիչ մարդկանց է վերաբերում։ՀՀ–ում վճարովի համակարգում սովորում է մոտ 40 հազար մարդ, որից եկամտային հարկ վճարող ծնող կարող է լինի մոտ 15 հազարը։Ոչ թե քարտին, այլ հաշվեհամարին փոխանցում արեք. Սարգսյանը` հայտարարագրման սողանցքների մասին«ՀՀ–ում չափահաս բնակչության մոտ 65%-ը եկամտահարկ չի վճարում, բայց այդ մարդիկ ունեն ուսանողներ։ Այն մարդիկ, որոնք չեն աշխատում, խնդիր ունեն` աղքատության մեջ են, այդ մարդիկ շարունակում են աղքատանալ, որովհետև նաև ուսման վարձ պետք է վճարեն, իսկ այն մարդը, որ ստանում է 2 միլիոն դրամ աշխատավարձ, նաև ուսման վարձ է հետ ստանում, դա արդա՞ր է»,– նշեց նա։Առաքելյանի խոսքով` իշխանությունը պետք է հասկանա, որ նման ձևով չի կարող շարունակվել։ Նա վստահեցրեց` այս և մի շարք այլ խնդիրների լուծումը ներկայիս իշխանության հեռացումն է։Մարդը հայտնվում է պետության հոգատարության կենտրոնում. ՊԵԿ նախագահը` հայտարարագրման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/17/25469358_162:0:1517:1016_1920x0_80_0_0_3394c94783c93f8419fa7f493c445a77.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, մեսրոպ առաքելյան
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, մեսրոպ առաքելյան
Համընդհանուր բոյկոտ է պետք. Մեսրոպ Առաքելյանը հորդորում է հայտարարագիր չլրացնել
Նախկին նախարարը կարծում է, որ դեռ ժամանակ կա օրենքը ստորագրահավաքի միջոցով չեղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները քաղաքացիների մեջ պոտենցիալ հանցագործ են տեսնում, մտածում են` մարդիկ հարկ են թաքցնում, ուստի պետք է գնալ համընդհանուր բոյկոտի և չեղարկել հայտարարագրի լրացումը։ «Աբովյան Time» հաղորդման հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր
հայտարարեց, որ հայտարարագրերի լրացման ժամկետը կերկարացվի մինչև նոյեմբերի 1–ը։
«Այս պահին հայտարարագիր մի՛ լրացրեք, մենք դեռ ժամանակ ունենք ստորագրահավաք կազմակերպելու միջոցով գնալ օրենքի չեղարկման ճանապարհով` ցույց տալով մեր բոյկոտը»,–ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները տնտեսական տարրական գիտելիքների չեն տիրապետում, հակառակ դեպքում նման քայլի չէին գնա։ Որովհետև եթե իրենց նպատակը շատ հարկ հավաքելն է, ապա այս տարբերակով դա հնարավոր չի լինի անել։
«Սա ազգային անվտանգության խնդիր է։ Չի կարելի այս կիսագրագետներին բերել ու կապել ազգի ջանին, հիմա էլ` տնտեսական մասով։ Եվ դա վիրավորանք չէ։ Օրինակ` ես էլ քիմիական գիտելիքներ չունեմ, բայց չեմ աշխատում Քիմիայի ինստիտուտում, բարձր պաշտոն չեմ զբաղեցնում։ 2.3 մլն մարդու բերել, մտցնել մի համակարգի մեջ, երբ հասարակության 25%-ն աղքատ է, և նրանց եկամուտը չի գերազանցում ամսական 40.000 դրամը, խելամիտ չէ։ Իրենք բոլորից լավ գիտեն թալանչիներին, այսօր իրենց հետ լավ էլ համագործակցում են, գնացեք, բռնեք այդ մարդկանց, ի՞նչ եք ընկել այս ժողովրդի ջանին»,–ասաց նա։
Առաքելյանն ընդգծեց, որ ՀՀ–ում մինչև այս խայտառակ օրենքը բանկային գաղտնիք ստանալու միակ իրավասությունը դատարանի որոշումն էր, նույնիսկ գլխավոր դատախազը ՀՀ–ում բանկային գաղտնիք ստանալու իրավունք չուներ, իսկ հիմա հարկայինի ամենացածր պաշտոնյան կարող է ցանկացած մարդու հաշվի քաղվածքը վերցնել։ Նախկին նախարարը կարծում է, որ հետագայում կսկսեն մարդկանց եկամուտների բազաներ վաճառել։
Առաքելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանն ունեցել է 220 մլրդ դրամի հարկային եկամուտների նվազում։ Այսինքն` այսօր պետությունը հարկային խնդիր ունի, որը բերելու է լուրջ պրոբլեմների։
Իսկ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայտարարագրման համակարգը պետականություն ունենալու մասին է, Առաքելյանը ծիծաղելի է համարում։
«Ստացվում է` այն երկրները, որոնք չունեն հայտարարագրման համակարգ, պետություն չեն։ Այսինքն` մենք վերջապես այս տարվանից դարձանք պետություն։ Իսկ այն երկրները, որոնք հայտարարագրման համակարգ չունեն, թող Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն հանվեն ՄԱԿ անդամ երկրների ցանկից։ Այս կուտը ժողովուրդը չի ուտելու»,–ասաց նա:
Ինչ վերաբերում է հայտարարագրման թվացյալ արտոնություններից մեկին, օրինակ` տարեկան մինչև 100.000 դրամ ուսման վարձերի վերադարձին, Առաքելյանի խոսքով, դա քիչ մարդկանց է վերաբերում։
ՀՀ–ում վճարովի համակարգում սովորում է մոտ 40 հազար մարդ, որից եկամտային հարկ վճարող ծնող կարող է լինի մոտ 15 հազարը։
«ՀՀ–ում չափահաս բնակչության մոտ 65%-ը եկամտահարկ չի վճարում, բայց այդ մարդիկ ունեն ուսանողներ։ Այն մարդիկ, որոնք չեն աշխատում, խնդիր ունեն` աղքատության մեջ են, այդ մարդիկ շարունակում են աղքատանալ, որովհետև նաև ուսման վարձ պետք է վճարեն, իսկ այն մարդը, որ ստանում է 2 միլիոն դրամ աշխատավարձ, նաև ուսման վարձ է հետ ստանում, դա արդա՞ր է»,– նշեց նա։
Առաքելյանի խոսքով` իշխանությունը պետք է հասկանա, որ նման ձևով չի կարող շարունակվել։ Նա վստահեցրեց` այս և մի շարք այլ խնդիրների լուծումը ներկայիս իշխանության հեռացումն է։