https://arm.sputniknews.ru/20250219/hajkakan-mafiaji-andamnery-ispaniajum-pvordzel-en-gumar-gvoghanal-rusakan-mafiajic-85952408.html
«Հայկական մաֆիայի» անդամները Իսպանիայում փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»
«Հայկական մաֆիայի» անդամները Իսպանիայում փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»
Sputnik Արմենիա
Ձերբակալվել է 14 մարդ, որոնք փողերի լվացմամբ էին զվաղվում հայկական, սերբական, ալբանական, չինական, ուկրաինական հանցավոր կազմակերպությունների համար: 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T19:00+0400
2025-02-19T19:00+0400
2025-02-19T19:08+0400
մաֆիա
իսպանիա
հայ
ռուս
կողոպուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1464/49/14644952_0:0:1600:901_1920x0_80_0_0_dbb59c8703495ec3126c0dceaa15ec15.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Իսպանիայում «հայկական մաֆիայի» անդամները փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահ մարմինները:Նշվում է, որ իսպանացի ուժայիններին հաջողվել է վերացնել «ռուսական մաֆիայի» ցանցը, որը փողեր էր լվանում հանցավոր խմբավորումների համար:Ձերբակալվել է 14 մարդ, որոնք ամսական մի քանի միլիոն եվրո գումարի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական, կոլումբիական հանցավոր կազմակերպություններին` նրանցից գանձելով 2-3 տոկոս:Իրանի հարավում ձերբակալել են մաֆիայի միջազգային ցանցի ղեկավարինԻսպանիայում խումբը ցրված է եղել տարբեր քաղաքների գրասենյակներում կամ կենտրոնակայաններում, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է «գանձապահը»: Նա օրական մինչև 300 000 եվրո գումար է կանխիկացրել և ստացել։Յուրաքանչյուր բանկոմատ ունեցել է չհրկիզվող պահարան և բարձր արտադրողականությամբ փողի հաշվիչ, որը տեղադրված է եղել ձայնամեկուսիչ պահարանում` թղթադրամները հաշվելու բնորոշ աղմուկը խլացնելու համար:Կազմակերպության անդամները անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել, մի քանի ամիսը մեկ փոխում էին տներն ու մեքենաները։ «Գանձապահները» իրենց հերթին ժամանակ առ ժամանակ փոխում էին քաղաքները` նոր աշխատակիցներին սովորեցնելով գումարն առաքելու և ստանալու ճիշտ եղանակը:Բոլոր մասնակիցներն ունեցել են կոդավորված բջջային հեռախոսներ, որոնք աշխատում էին նույն ցանցում և մասնակիցներից մեկի ձերբակալության դեպքում միաժամանակ արգելափակվում էին։«Ախպերությունն օգնեց»․ Սարիկ Անդրեասյանը պատմել է Մոսկվայի «հայկական մաֆիայի» մասինՔննիչներն իմացել են այդ ցանցի և հայկական մեկ այլ մաֆիոզ կազմակերպության միջև ծագած կոնֆլիկտի մասին. հայկական կազմակերպությունը փորձել էր «մրցակցից» ավելի քան կես միլիոն եվրո կողոպտել: Փորձը կանխվել էր նրանց կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումների շնորհիվ։Կողոպուտի այս փորձը հանգեցրել է երկու կազմակերպությունների միջև հակամարտության, որի արդյունքում Իսպանիայում հանդիպում է կազմակերպվել Ռուսաստանի և Հայաստանի քրեական առաջնորդների մասնակցությամբ` վեճը հարթելու և հետագա սրացումը կանխելու համար:
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1464/49/14644952_135:0:1558:1067_1920x0_80_0_0_b741f2a7828ed0b82e580a4551172e2a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մաֆիա, իսպանիա, հայ, ռուս, կողոպուտ
մաֆիա, իսպանիա, հայ, ռուս, կողոպուտ
«Հայկական մաֆիայի» անդամները Իսպանիայում փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»
19:00 19.02.2025 (Թարմացված է: 19:08 19.02.2025) Ձերբակալվել է 14 մարդ, որոնք փողերի լվացմամբ էին զվաղվում հայկական, սերբական, ալբանական, չինական, ուկրաինական հանցավոր կազմակերպությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Իսպանիայում «հայկական մաֆիայի» անդամները փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահ մարմինները:
Նշվում է, որ իսպանացի ուժայիններին հաջողվել է վերացնել «ռուսական մաֆիայի» ցանցը, որը փողեր էր լվանում հանցավոր խմբավորումների համար:
Ձերբակալվել է 14 մարդ, որոնք ամսական մի քանի միլիոն եվրո գումարի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական, կոլումբիական հանցավոր կազմակերպություններին` նրանցից գանձելով 2-3 տոկոս:
Իսպանիայում խումբը ցրված է եղել տարբեր քաղաքների գրասենյակներում կամ կենտրոնակայաններում, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է «գանձապահը»: Նա օրական մինչև 300 000 եվրո գումար է կանխիկացրել և ստացել։
Յուրաքանչյուր բանկոմատ ունեցել է չհրկիզվող պահարան և բարձր արտադրողականությամբ փողի հաշվիչ, որը տեղադրված է եղել ձայնամեկուսիչ պահարանում` թղթադրամները հաշվելու բնորոշ աղմուկը խլացնելու համար:
Այս կազմակերպության հաճախորդներ են եղել Իսպանիայում գործող հիմնական հանցավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում` սերբական և ալբանական կարտելները, հայկական մաֆիան, ինչպես նաև ուկրաինական, կոլումբիական և չինական կազմակերպությունները: Այս խմբերը բացահայտված կազմակերպության միջոցով իրենց կապիտալը տեղափոխում էին ամբողջ աշխարհով մեկ։
Կազմակերպության անդամները անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել, մի քանի ամիսը մեկ փոխում էին տներն ու մեքենաները։ «Գանձապահները» իրենց հերթին ժամանակ առ ժամանակ փոխում էին քաղաքները` նոր աշխատակիցներին սովորեցնելով գումարն առաքելու և ստանալու ճիշտ եղանակը:
Բոլոր մասնակիցներն ունեցել են կոդավորված բջջային հեռախոսներ, որոնք աշխատում էին նույն ցանցում և մասնակիցներից մեկի ձերբակալության դեպքում միաժամանակ արգելափակվում էին։
Քննիչներն իմացել են այդ ցանցի և հայկական մեկ այլ մաֆիոզ կազմակերպության միջև ծագած կոնֆլիկտի մասին. հայկական կազմակերպությունը փորձել էր «մրցակցից» ավելի քան կես միլիոն եվրո կողոպտել: Փորձը կանխվել էր նրանց կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումների շնորհիվ։
Կողոպուտի այս փորձը հանգեցրել է երկու կազմակերպությունների միջև հակամարտության, որի արդյունքում Իսպանիայում հանդիպում է կազմակերպվել Ռուսաստանի և Հայաստանի քրեական առաջնորդների մասնակցությամբ` վեճը հարթելու և հետագա սրացումը կանխելու համար: