ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երկու ամիս խիստ կարանտինից հետո հունիսի 9-ից Մոսկվայում չեղարկվել է սահամանափակումների մեծ մասը։ Շատերն անմիջապես որոշել են այցելել վարսավիրանոցներ և գեղեցկության սրահներ՝ իրենց կարգի բերելու։ Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կարանտինի չեղարկումից մեկ օր առաջ հրապարակել էր իր լուսանկարը և օգնություն խնդրել հետևորդներից։
«Ժողովուրդ, որտե՞ղ կտրեմ մազերս։ Երեքշաբթի ֆոտոսեսիա ունեմ, իսկ գլխիս կարծես Տինտո Բրասսի ֆիլմերի հերոսուհի լինի»,-այսպես է Անդրեասյանը մակագրել լուսանկարը, որում նա երկար, գանգուր մազերով է։ Իտալացի ռեժիսոր Տինտո Բրասսը, որի մասին Սարիկը հիշատակել է իր գրառման մեջ, սիրում էր լուսանկարել փարթամ սանրվածքներով կանանց։
Հայրենակից հետևորդները որոշել են օգնել ռեժիսորին, և շուտով նա նոր հրապարակում է արել Instagram-ում․ նոր լուսանկարում նրա մազերը կտրած են, բեղերն ու մորուքն էլ խնամված տեսք ունեն։ Անդրեասյանը խոստովանել է, որ հայ մասնագետների մոտ է եղել։
Ի՞նչ է արել Սարիկ Անդրեասյանը «ինսթագրամի պոմպի» հետ Լոս Անջելեսի լողափին. լուսանկար
«Հայ եղբայրներն օգնեցին։ Սափրեցին, մազերս կտրեցին, քթիս մազերը պոկեցին, հաճոյախոսություններ ասացին։ Այ այսպիսի հայկական մաֆիա ենք»,-կատակել է ռեժիսորը։
Սարիկ Անդրեասյանի կինը բաժանվելուց հետո չի հրաժարվի հայկական ազգանունից. լուսանկարներ
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և ՈՒՀԱ-ի մասնակից Սարիկ Գառնիկի Անդրեասյանը բնակվում է Ռուսաստանում։ «Սերը հրեշտակների քաղաքում», «Պաշտպանները», «Գուդբայ, Ամերիկա» և այլ ֆիլմերի ռեժիսորն է։