https://arm.sputniknews.ru/20230705/irani-haravum-dzerbakalel-en-mafiaji-mijazgajin-canci-ghekavarin-62159510.html
Իրանի հարավում ձերբակալել են մաֆիայի միջազգային ցանցի ղեկավարին
Իրանի հարավում ձերբակալել են մաֆիայի միջազգային ցանցի ղեկավարին
Sputnik Արմենիա
Մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է իր ծննդյան տոնակատարության ժամանակ։ 05.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-05T16:34+0400
2023-07-05T16:34+0400
2023-07-05T16:46+0400
իրանի իսլամական հանրապետություն
թմրանյութ
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50986705_0:0:1601:901_1920x0_80_0_0_e1ed9f3ac055e0aadb6c5d4bc17e593f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Թմրամիջոցների մաքսանենգության միջազգային մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում (Հորմոզգան նահանգ)՝ Պարսից ծոցի ափերի մոտ: Այս մասին, Fars-ի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար Բահադոր Էսմայիլին։Նշվում է, որ մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է իր ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ: Ձերբակալման ժամանակ առգրավվել է նրա ավտոմեքենան, ինչպես նաև մի քանի բջջային հեռախոս և բանկային քարտեր, որոնք օգտագործվել են մաքսանենգության համար:Մայիսի սկզբին թմրանյութերի խմբաքանակներից մեկը փոխադրելիս խմբավորումը տվյալ պարագլխի ղեկավարությամբ կրակ էր բացել սահմանապահ հենակետում գտնվող զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Հորմոզգան նահանգի սահմանապահ զորքերի թմրանյութերի դեմ պայքարի վարչության ղեկավար, գնդապետ Մասուդ Փարքասը: Նոր սկանդալ. ուժային կառույցի պաշտոնյայի որդու մեքենայում 240 պարկ թմրանյութ են գտելՀունիսի վերջին Իրանի իրավապահ ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ թմրավաճառների դեմ պայքարի ընթացքում զոհվել է Իրանի ոստիկանության շուրջ 4 հազար աշխատակից:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50986705_0:0:1347:1010_1920x0_80_0_0_a2242ca04638c92b09e01bcf1271a884.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թմրանյութ, թմրամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, թմրանյութ, թմրամիջոցներ
Իրանի հարավում ձերբակալել են մաֆիայի միջազգային ցանցի ղեկավարին
16:34 05.07.2023 (Թարմացված է: 16:46 05.07.2023) Մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է իր ծննդյան տոնակատարության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Թմրամիջոցների մաքսանենգության միջազգային մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում (Հորմոզգան նահանգ)՝ Պարսից ծոցի ափերի մոտ: Այս մասին, Fars-ի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար Բահադոր Էսմայիլին։
«Հետախուզական-տեխնիկական մի շարք միջոցառումների անցկացման և Հորմոզգան նահանգի հետախուզական ծառայությունների, թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության հետ փոխգործակցության արդյունքում պարզվել է թմրանյութերի մաքսանենգության միջազգային մաֆիայի ցանցի պարագլխի գտնվելու վայրը. նրան էին պատկանում ծովով տեղափոխվող թմրամիջոցների խոշոր խմբաքանակներ»,-ասել է Էսմայիլին:
Նշվում է, որ մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է իր ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ: Ձերբակալման ժամանակ առգրավվել է նրա ավտոմեքենան, ինչպես նաև մի քանի բջջային հեռախոս և բանկային քարտեր, որոնք օգտագործվել են մաքսանենգության համար:
Մայիսի սկզբին թմրանյութերի խմբաքանակներից մեկը փոխադրելիս խմբավորումը տվյալ պարագլխի ղեկավարությամբ կրակ էր բացել սահմանապահ հենակետում գտնվող զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Հորմոզգան նահանգի սահմանապահ զորքերի թմրանյութերի դեմ պայքարի վարչության ղեկավար, գնդապետ Մասուդ Փարքասը:
Հունիսի վերջին Իրանի իրավապահ ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ թմրավաճառների դեմ պայքարի ընթացքում զոհվել է Իրանի ոստիկանության շուրջ 4 հազար աշխատակից: