https://arm.sputniknews.ru/20250216/rvobert-qvocharjany-ev-serzh-sargsjany-cavakcutjun-en-hajtnel-ishkhanjani-mahvan-kapakcutjamb-85835543.html
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել Իշխանյանի մահվան կապակցությամբ
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել Իշխանյանի մահվան կապակցությամբ
Sputnik Արմենիա
Տևական և անբուժելի հիվանդությունից և հայրենիքում տիրող իրավիճակից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։ 16.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-16T16:15+0400
2025-02-16T16:15+0400
2025-02-16T16:15+0400
ավետիք իշխանյան
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
մահ
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38355733_0:80:1600:981_1920x0_80_0_0_e9b5d522284d86ca6f2dc0a231365eac.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 70–րդ տարում այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ խոր ցավ է ապրել` իմանալով իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:Հավելենք, որ առավոտյան հարազատներից մեկը Իշխանյանի խնդրանքով նրա «Հրաժեշտի նամակն» էր հրապարակել սոցցանցի նրա էջում, որտեղ Իշխանյանը գրել էր, որ այլևս չի տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Կյանքն իր համար այլևս դարձել է տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էր փայփայում, որ այլևս չի արթնանա։Ավելի ուշ գրառմանը հավելեցին, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38355733_156:0:1579:1067_1920x0_80_0_0_a7efb46787694a91851e4f393525e6fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք իշխանյան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, մահ, ցավակցություն
ավետիք իշխանյան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, մահ, ցավակցություն
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել Իշխանյանի մահվան կապակցությամբ
Տևական և անբուժելի հիվանդությունից և հայրենիքում տիրող իրավիճակից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կյանքի 70–րդ տարում այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։
«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի»,–գրել է Ռոբերտ Քոչարյանը։
Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ խոր ցավ է ապրել` իմանալով իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:
«Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում»,–գրել է Սարգսյանը:
Հավելենք, որ առավոտյան հարազատներից մեկը Իշխանյանի խնդրանքով նրա «Հրաժեշտի նամակն» էր
հրապարակել սոցցանցի նրա էջում, որտեղ Իշխանյանը գրել էր, որ այլևս չի տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Կյանքն իր համար այլևս դարձել է տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էր փայփայում, որ այլևս չի արթնանա։
Ավելի ուշ գրառմանը հավելեցին, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։