00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:11
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում վիճակը շարունակելու է լարվել. ի՞նչ է առաջարկում տրանսպորտի վարչության նախկին պետը

© Sputnik / Aram Nersesyan Երևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2025
Բաժանորդագրվել
Վարորդներն իրենց տրված հրահանգն ընկալել են որպես կանաչ լույս, որ կարող են ավտոբուսից իջեցնել ուղևորին։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Հանրային տրանսպորտի վարորդները վարելուց բացի այլ իրավասություն և լիազորություն չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ուղևորների և վարորդների միջև արձանագրված մի քանի կոնֆլիկտներին։
Նրա խոսքով՝ ծագող խնդիրների հիմնական պատճառն այն է, որ հանրային տրանսպորտի վարորդները հոգեբանորեն պատրաստված չեն քաղաքացիների հետ ճիշտ շփվելու համար։ Պարզապես հրավիրվել են D կարգի վարորդական իրավունք ունեցող մարդիկ, որոնք գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ չունեն ուղևորների հետ շփվելու, կոնֆլիկտները հաղթահարելու։
Ըստ նրա՝ այս իրավիճակից խուսափելու ճանապարհը պետք է լիներ այսպես կոչված «հսկիչների ինստիտուտի» ներդրումը։
«Պետք է հսկիչներն անցնեին որոշակի դասընթացներ, ունենային հստակ լիազորություններ, այլ երկրներից վերցված փորձին ծանոթանային, իմանային անելիքները, շփման, մոտեցման ձև հասարակական վայրերում, տրանսպորտում։Հիմա հսկիչի գործը թողել են վարորդների վրա, որոնք ունեն վարորդական իրավունք ու չունեն շփման ձև, մոտեցում»,- նշում է Գալստյանը։
Նախկին պաշտոնյան ընդգծում է՝ այս ամենի արդյունքում ստացվել է ասիական մոդելի մի վիճակ, որը շատ հեռու է քաղաքակիրթ երկրների նորմալ, բարեկիրթ տրանսպորտից։
Այն, որ վարորդները չպետք է ուղևորների հետ շփման մեջ մտնեն, ըստ Գալստյանի՝ Երևան նոր բերված ավտոբուսների կառուցվածքն էլ է ցույց տալիս։
Վարորդների համար առանձնացված խցեր են.նրանքչպետք է որևէ կոնտակտի մեջ մտնեն ուղևորների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշմանդամ ուղևոր պետք է բարձրանա։ Այս դեպքում վարորդն իր խցից դուրս է գալիս, իջեցնում հատուկ սարքավորումն ու վերջ։
Ներկա իրավիճակում, երբ հսկիչներ չկան, վարորդները զգուշացվել են, որ հնարավորինս ուշադիր լինեն գումարների հավաքագրման նկատմամբ։ Գալստյանը կարծում է՝ այս հրահանգը վարորդներն ընկալել են որպես կանաչ լույս՝ ասելու՝ չեք վճարում, ուրեմն իջեք, մինչդեռ դրա իրավասությունը չունեն։
Ըստ նրա՝ եթե լուծումներ արագորեն չգտնվեն, ապա վիճակը շարունակելու է լարվել, կարող են ավելի լուրջ կոնֆլիկտներ ու դեպքեր լինել։ Ի վերջո, չի կարող երթևեկությունն ապահով լինել, երբ վարորդի ուշադրությունը շեղվում է նման պատմություններով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման բաժնի տեսուչներ կարող են վերահսկել տրանսպորտում իրավիճակը, Գալստյանը նշում է՝ մինչև օրս չկա մշակված հստակ իրավական ակտ կամ փաստաթուղթ, որով կսահմանվի տրանսպորտի մասով տեսուչների գործառույթները։
Օրինակ, տեսուչը տեսավ՝ քաղաքացին ուղեվարձը չի վճարել, ի՞նչ կարող է անել՝ կարո՞ղ է արձանագրություն կազմել, թե՞ ոչ, անձը հաստատող փաստաթուղթ քաղաքացացուց պահանջել և այլն, մինչդեռ քաղաքակիրթ և բարեփոխված տրանսպորտ ունեցող երկրներում նման ուղեցույցներ վաղուց կան։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա'մ չվճարել թանկացված ուղևորավարձը, կա'մ 100 դրամ վճարել։
Այս ֆոնին արդեն բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել ուղևորների և վարորդների միջև։ Վերջինը փետրվարի 14–ին էր, երբ ուղեվարձի հետ կապված վիճաբանության ընթացքում 3 երիտասարդ վնասվածքեր էին հասցրել 97 համարի ավտոբուսի վարորդին և նրան օգնության շտապած գործընկերոջը։
Ուղևորներից 2-ի ինքնությունը պարզվել է, նրանց փնտրում են. վարորդների բռնության հետքերով
Լրահոս
0