https://arm.sputniknews.ru/20250131/erevani-transpvortic-ogtvvoghnery-1-ughevvorutjan-hamar-150-dram-kvtsharen-vorvoshumn-yndunvec-85326054.html
Երևանի տրանսպորտից օգտվողները 1 ուղևորության համար 150 դրամ կվճարեն. որոշումն ընդունվեց
Երևանի տրանսպորտից օգտվողները 1 ուղևորության համար 150 դրամ կվճարեն. որոշումն ընդունվեց
Sputnik Արմենիա
Քաղաքացիները մինչև փետրվարի 28-ը ձեռք բերած, բայց նույնիսկ ավելի ուշ ակտիվացրած փաթեթները կկարողանան օգտագործել 60 օր։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T13:33+0400
2025-01-31T13:33+0400
2025-02-06T09:48+0400
հայաստան
երևան
տրանսպորտ
ուղեվարձ
տոմս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764170_0:67:1600:967_1920x0_80_0_0_0c4c0ef974889eeaafc3745dccbb98d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ։ Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ նման որոշում կայացրեց 33 կողմ ձայներով։Հարցի քննարկման ժամանակ նիստերի դահլիճում սկզբում հրմշտոց սկսվեց ավագանու ընդդիմադիր և ՔՊ–ական անդամների միջև։ Նույնիսկ միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցին, այնուհետև դահլիճ հրավիրվեցին ոստիկանները, դուրս հանեցին «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին, ապա ընդմիջում հայտարարվեց։ Լարված իրավիճակը նույնիսկ այդ ժամանակ չդադարեց, ծեծկռտուք սկսվեց, ներս եկան կարմիրբերետավորները և տարածքից հեռացրին ընդդիմության ներկայացուցիչներին։ Ընդմիջումից հետո նիստին մասնակցում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները, իսկ «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» ներկա չէին։Նախագիծը նիստում ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։Այսինքն` մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված, բայց նույնիսկ ավելի ուշ ակտիվացված փաթեթները կկարողանան օգտագործել 60 օր։Սուրեն Գրիգորյանը վստահեցրեց` փաթեթները ձեռք բերելով` քաղաքացիների համար ավելի մատչելի կլինի տրանսպորտից օգտվելը։«Յուրաքանչյուր քաղաքացի, իր ուղևորափոխադրումների քանակից ելնելով, փաթեթային տրամաբանության մեջ պետք է իրականացնի հաշվարկ և ստանա իր մեկ ուղևորության արժեքը: Այս որոշմամբ, եթե անձը կատարում է մեկ ուղևորություն, սահմանվում է 150 դրամ: Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից»,– ասաց Գրիգորյանը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «Երևանի ավտոբուսի» ընթացիկ ծախսը մոտավորապես 1 մլրդ 780 մլն դրամ է։ Ըստ նրա` հաշվարկի մեջ միգուցե տատանումներ կան, բայց ամսական այդ 1 մլրդ 780 մլն դրամը նոր շարժակազմերով ընթացիկ ծախսն է:ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենց կայացրած որոշումը քննադատության է արժանանում, բայց դրանք անհրաժեշտ են, անգամ եթե արվում են իրենց վարկանիշի հաշվին։Ընդմիջումից առաջ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը դեմ էր արտահայտվել նախագծին` նշելով, որ քաղաքային իշխանության ներկայացրած սակագները կեղծ են և ուռճացված։ Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը մանիպուլացնում է` ներկայացնելով բարձր ծախսեր և ցածր ուղևորահոսքեր, այդպիսով հիմնավորում կեղծ թանկացումները։Տիգրան Ավինյանն էլ իր եզրափակիչ ելույթում ասաց, թե այսօրվա ընդունված որոշումը հենց երևանցին է պահանջել ու պարտադրել։ Նա վստահեցրեց` քաղաքային իշխանությունն ամենևին էլ հետքայլ չի անում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764170_117:0:1537:1065_1920x0_80_0_0_e4030f912c9f112c11dcd9d47e75902e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տրանսպորտ, ուղեվարձ, տոմս
հայաստան, երևան, տրանսպորտ, ուղեվարձ, տոմս
Երևանի տրանսպորտից օգտվողները 1 ուղևորության համար 150 դրամ կվճարեն. որոշումն ընդունվեց
13:33 31.01.2025 (Թարմացված է: 09:48 06.02.2025) Քաղաքացիները մինչև փետրվարի 28-ը ձեռք բերած, բայց նույնիսկ ավելի ուշ ակտիվացրած փաթեթները կկարողանան օգտագործել 60 օր։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ։ Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ նման որոշում կայացրեց 33 կողմ ձայներով։
Հարցի քննարկման ժամանակ նիստերի դահլիճում սկզբում
հրմշտոց սկսվեց ավագանու ընդդիմադիր և ՔՊ–ական անդամների միջև։ Նույնիսկ միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցին, այնուհետև դահլիճ հրավիրվեցին ոստիկանները, դուրս հանեցին «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին, ապա ընդմիջում հայտարարվեց։ Լարված իրավիճակը նույնիսկ այդ ժամանակ չդադարեց,
ծեծկռտուք սկսվեց, ներս եկան կարմիրբերետավորները և տարածքից հեռացրին ընդդիմության ներկայացուցիչներին։ Ընդմիջումից հետո նիստին մասնակցում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները, իսկ «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» ներկա չէին։
Նախագիծը նիստում ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Ըստ նախագծի` 2025 թվականի փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղետոմս, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Այսինքն` մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված, բայց նույնիսկ ավելի ուշ ակտիվացված փաթեթները կկարողանան օգտագործել 60 օր։
Սուրեն Գրիգորյանը վստահեցրեց` փաթեթները ձեռք բերելով` քաղաքացիների համար ավելի մատչելի կլինի տրանսպորտից օգտվելը։
«Յուրաքանչյուր քաղաքացի, իր ուղևորափոխադրումների քանակից ելնելով, փաթեթային տրամաբանության մեջ պետք է իրականացնի հաշվարկ և ստանա իր մեկ ուղևորության արժեքը: Այս որոշմամբ, եթե անձը կատարում է մեկ ուղևորություն, սահմանվում է 150 դրամ: Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից»,– ասաց Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «Երևանի ավտոբուսի» ընթացիկ ծախսը մոտավորապես 1 մլրդ 780 մլն դրամ է։ Ըստ նրա` հաշվարկի մեջ միգուցե տատանումներ կան, բայց ամսական այդ 1 մլրդ 780 մլն դրամը նոր շարժակազմերով ընթացիկ ծախսն է:
ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենց կայացրած որոշումը քննադատության է արժանանում, բայց դրանք անհրաժեշտ են, անգամ եթե արվում են իրենց վարկանիշի հաշվին։
Ընդմիջումից առաջ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը դեմ էր արտահայտվել նախագծին` նշելով, որ քաղաքային իշխանության ներկայացրած սակագները կեղծ են և ուռճացված։ Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը մանիպուլացնում է` ներկայացնելով բարձր ծախսեր և ցածր ուղևորահոսքեր, այդպիսով հիմնավորում կեղծ թանկացումները։
Տիգրան Ավինյանն էլ իր եզրափակիչ ելույթում ասաց, թե այսօրվա ընդունված որոշումը հենց երևանցին է պահանջել ու պարտադրել։ Նա վստահեցրեց` քաղաքային իշխանությունն ամենևին էլ հետքայլ չի անում։