00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 դրամ, ոչ ավելին․ Մարությանը կոչ է անում փետրվարի 1-ից շարունակել բոյկոտը

© Sputnik / Aram NersesyanКассовые аппараты для 100 драмовых монет в новых автобусах ереванского транспортного парка
Кассовые аппараты для 100 драмовых монет в новых автобусах ереванского транспортного парка - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Բաժանորդագրվել
Երևանի նախկին քաղաքապետը պնդում է՝ իշխանությունները չունեն որևէ հաշվարկ և հիմնավորում, ունեն մեկ նպատակ՝ թալանել ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը երևանցիներին կոչ է անում փետրվարի 1-ից շարունակել բոյկոտը ուղևորատոմսի նոր սակագնի դեմ։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում Մարությանը պնդում է՝ Երևանի հասարակական տրանսպորտում 1 ուղևորության արժեքը պետք է լինի 100 դրամ, ոչ ավելին։
Ժամեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ականջալուր լինելով բազմաթիվ բողոքներին և մեկնաբանություններին՝ որոշում է կայացվել 1 ուղևորատոմսի սակագինը փետրվարի 1-ից սահմանել 150 դրամ` ավելի վաղ առաջարկվող 300–ի փոխարեն։
Հայկ Մարությանի խոսքով՝ սա ոչ միայն նշանակում է, որ քաղաքային իշխանությունները տեղի տվեցին և հետքայլ կատարեցին ժողովրդի ճնշման ներքո, այլ որ հայտարարված նոր սակագինը որևէ հիմնավորում չուներ։
«Սա նշանակում է, որ նրանք բացարձակ հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա նրանց յուրաքանչյուր որոշման տակ, նպատակը մեկն է՝ ուղղակի թալանել ժողովրդին»,- ասում է Մարությանը։
Նա հիշեցնում է՝ ժողովրդի պահանջն է 1 ուղևորության համար վճարել 100 դրամ, ուստի պահանջն ու բոյկոտը մնում են ուժի մեջ։
Նշենք, որ Ավինյանը դեռ երեկ` գործակարգավարական վերջին նիստի ժամանակ շարունակում էր պնդել, որ կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Նա ասել էր՝ հետքայլ չի լինի` հանրային տրանսպորտը նոր սակագներով կսկսի գործել փետրվարի 1-ից։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։
Լրահոս
0