https://arm.sputniknews.ru/20250213/inch-kta-haravajin-kvovkasin-putintramp-herakhvosazrujcy-verlutsum-e--harutjunvovy-85753924.html
Ի՞նչ կտա Հարավային Կովկասին Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը. վերլուծում է Հարությունովը
Ի՞նչ կտա Հարավային Կովկասին Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը. վերլուծում է Հարությունովը
Sputnik Արմենիա
Թրամփի թիմի` Հարավային Կովկասի նկատմամբ մոտեցումների անորոշությունը ամենատարբեր վարկածների ու սցենարների տեղիք է տալիս, սակայն տարածաշրջանում արմատական... 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T23:00+0400
2025-02-13T23:00+0400
2025-02-13T23:00+0400
հայաստան
հարավային կովկաս
դավիթ հարությունով (ռազմական փորձագետ)
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_d95dd93d0c97387941d524d787ebe726.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները հասկանալու համար դեռ պետք է գնահատել ուկրաինական հակամարտության կարգավորման չափանիշները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին։Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ: Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և հանդիպում կազմակերպել: Այս հեռախոսազրույցը բուռն քննարկման թեմա է դարձել։ Եվրոպական առաջատար քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները նույնիսկ սկսել են խոսել «Պուտինի և Թրամփի խաղաղության» մասին։Հարությունովը կարծում է` քանի դեռ ուկրաինական հակամարտության կարգավորման չափանիշներն ուրվագծված չեն, դժվար է հստակ կանխատեսում անել, թե Պուտին–Թրամփ պայմանավորվածություններն ինչպես կանդրադառնան Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի վրա։Խոսելով ՌԴ դիրքերը տարածաշրջանում և Հայաստանում վերականգնելու մասին` Հարությունովը նշեց, որ դրանք կարող են և՛ դանդաղ լինել, և՛ շատ արագ, և՛ մնալ նույն վիճակում։ Նա կարծում է, որ ԱՄՆ–ն Հարավային Կովկասի հարցում հստակ մոտեցում չունի, որովհետև Վաշինգտոնը միաժամանակ մի քանի ուղղությամբ է շատ մեծ ակտիվություն նախաձեռնել։Ըստ նրա` եթե ինչ–որ պահի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կրկին սրվեն, ապա չի կարելի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է լոկալ մակարդակով ՌԴ–ի դեմ կիրառել այն մարտավարությունը, որը կիրառել են նաև մյուս աշխատակազմերը։Փորձագետի խոսքով` Հայաստանում ամենևին էլ պատրաստ չէին իրադարձությունների նման շրջադարձի` սկսած ընտրություններում Թրամփի հաղթանակից, մինչև ռազմավարական երկխոսություն սկսելու ամերիկյան ու ռուսական փորձեր։«Սա արդեն Պուտինի և Թրամփի աշխարհն է». The Telegraph«Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հիմա շատ դեպքերում իներցիայով են արվում։ Դա նախորդ պրոցեսներից եկող իներցիա է, երբ ԱՄՆ–ն և ԵՄ–ն միասնական դիրքորոշում ունեին մեր տարածաշրջանի մասով։ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին այս փոփոխություններին։ Գործող կառավարությունը դեռ դիմում է ժողովրդավարական արժեքներին` խաղարկելով այդ հաղթաթուղթը և օգտագործելով որպես հիմնական աշխարհաքաղաքական ակտիվ։ Բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի»,– ասաց Հարությունովը։Քաղաքագետի խոսքով` իրավիճակը բարդացնում է այն, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունում բացակայում է հետևողականությունն ու հստակ ռազմավարությունը։ Հարությունովը եզրափակեց` իրավիճակը պահանջում է, որ Հայաստանը հավասարակշռված քայլեր և հմուտ մանևրեր անի, մինչդեռ ՀՀ իշխանության կոպիտ քայլերը բացասական հետևանքների են հանգեցնում։«Կիրթ մարդկանց խոսակցություն է եղել». Լավրովը՝ Թրամփ–Պուտին հեռախոսազրույցի մասին
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_c0664e39e0e2e261e9c6629c4d164f20.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային կովկաս, դավիթ հարությունով (ռազմական փորձագետ), վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
հայաստան, հարավային կովկաս, դավիթ հարությունով (ռազմական փորձագետ), վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Ի՞նչ կտա Հարավային Կովկասին Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը. վերլուծում է Հարությունովը
Թրամփի թիմի` Հարավային Կովկասի նկատմամբ մոտեցումների անորոշությունը ամենատարբեր վարկածների ու սցենարների տեղիք է տալիս, սակայն տարածաշրջանում արմատական փոփոխությունների հավանականությունը բավականին մեծ է:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները հասկանալու համար դեռ պետք է գնահատել ուկրաինական հակամարտության կարգավորման չափանիշները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին։
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ
զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են
Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ: Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և հանդիպում կազմակերպել: Այս հեռախոսազրույցը բուռն քննարկման թեմա է դարձել։ Եվրոպական առաջատար քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները նույնիսկ սկսել են խոսել «Պուտինի և Թրամփի խաղաղության» մասին։
Հարությունովը կարծում է` քանի դեռ ուկրաինական հակամարտության կարգավորման չափանիշներն ուրվագծված չեն, դժվար է հստակ կանխատեսում անել, թե Պուտին–Թրամփ պայմանավորվածություններն ինչպես կանդրադառնան Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի վրա։
Խոսելով ՌԴ դիրքերը տարածաշրջանում և Հայաստանում վերականգնելու մասին` Հարությունովը նշեց, որ դրանք կարող են և՛ դանդաղ լինել, և՛ շատ արագ, և՛ մնալ նույն վիճակում։ Նա կարծում է, որ ԱՄՆ–ն Հարավային Կովկասի հարցում հստակ մոտեցում չունի, որովհետև Վաշինգտոնը միաժամանակ մի քանի ուղղությամբ է շատ մեծ ակտիվություն նախաձեռնել։
«Թրամփի ռազմավարությունից դատելով` ես հասկանում եմ, որ նա ազդեցությունների գոտիների հստակեցման ու բաժանման կողմնակից է։ Հենց ՀՀ–ի մասով տարբեր մոտեցումներ կարող են լինել։ Ցավոք, դրանցից մեկն այն է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ–ի համար հիմնական գործընկերը կդառնա Թուրքիան։ ԱՄՆ–ն կարող է կրճատել իր ինքնուրույն ակտիվությունն ու տարածաշրջանն ընկալի Թուրքիայի միջոցով։ Երկրորդ սցենարն էլ կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից, ու նման դեպքում գուցե հաշվի առնվեն նաև այդ երկրի շահերը և ազդեցությունների գոտիների բաժանում լինի»,– նշեց Հարությունովը։
Ըստ նրա` եթե ինչ–որ պահի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կրկին սրվեն, ապա չի կարելի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է լոկալ մակարդակով ՌԴ–ի դեմ կիրառել այն մարտավարությունը, որը կիրառել են նաև մյուս աշխատակազմերը։
Փորձագետի խոսքով` Հայաստանում ամենևին էլ պատրաստ չէին իրադարձությունների նման շրջադարձի` սկսած ընտրություններում Թրամփի հաղթանակից, մինչև ռազմավարական երկխոսություն սկսելու ամերիկյան ու ռուսական փորձեր։
«Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հիմա շատ դեպքերում իներցիայով են արվում։ Դա նախորդ պրոցեսներից եկող իներցիա է, երբ ԱՄՆ–ն և ԵՄ–ն միասնական դիրքորոշում ունեին մեր տարածաշրջանի մասով։ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին այս փոփոխություններին։ Գործող կառավարությունը դեռ դիմում է ժողովրդավարական արժեքներին` խաղարկելով այդ հաղթաթուղթը և օգտագործելով որպես հիմնական աշխարհաքաղաքական ակտիվ։ Բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի»,– ասաց Հարությունովը։
Քաղաքագետի խոսքով` իրավիճակը բարդացնում է այն, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունում բացակայում է հետևողականությունն ու հստակ ռազմավարությունը։ Հարությունովը եզրափակեց` իրավիճակը պահանջում է, որ Հայաստանը հավասարակշռված քայլեր և հմուտ մանևրեր անի, մինչդեռ ՀՀ իշխանության կոպիտ քայլերը բացասական հետևանքների են հանգեցնում։