https://arm.sputniknews.ru/20250213/sa-arden-putini-ev-trampi-ashkharhn-e-the-telegraph-85737637.html
«Սա արդեն Պուտինի և Թրամփի աշխարհն է». The Telegraph
«Սա արդեն Պուտինի և Թրամփի աշխարհն է». The Telegraph
Sputnik Արմենիա
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Լոնդոնը և եվրոպական մյուս մայրաքաղաքները պետք է որոշեն՝ ուզում են լինել բանակցությունների սեղանի շուրջ, թե ճաշացանկում։ 13.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-13T13:21+0400
2025-02-13T13:21+0400
2025-02-13T13:21+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1936/74/19367462_0:0:1600:901_1920x0_80_0_0_f11d6f7b5e6c51c3ca5089b1dbe83322.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երկու առաջնորդների երեկվա հեռախոսազրույցից հետո բրիտանական The Telegraph պարբերականը միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգն անվանել է «Պուտինի և Թրամփի աշխարհ»։Պարբերականի հոդվածում նշվում է, որ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի առաջնորդի հետ բավական արդյունավետ բանակցությունների վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ գաղափարական հաղթանակն է։Ընդ որում հեղինակը նշում է, որ Պուտինի ինքնասիրության համար հաղթանակը «պատերազմում տարած պարտադիր հաղթանակը չէ»: Միևնույն ժամանակ պարբերականը հիշեցնում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի երեկվա հայտարարությունները, ով ասել է, որ անհնար է Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին և ամերիկյան զորքի ուղարկումն Ուկրաինա։Պարբերականը դա «մութ գործարք» է անվանում, որն իբր խոցելի կդարձնի Ուկրաինան։ Մյուս կողմից, ԱՄՆ պաշտպանության նախարարը խոսել է Կիևի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին, ինչը զգուշավոր լավատեսություն է ներշնչում հոդվածի հեղինակին և թույլ է տալիս ենթադրել, որ Ուկրաինան կպահպանի Կիևը, Խարկովը, Օդեսան, Խերսոնը և Դնեպրը ու կդառնա «ազատ և բարգավաճ»։ Թրամփը մտադիր է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան ԱրաբիայումԱյնուամենայնիվ, Հեգսեթը հասկացրել է, որ Ամերիկան շահագրգռված չէ ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Եվրոպայի անվտանգության ապահովմամբ։ Իսկ դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան և Լա–Մանշի մյուս կողմում գտնվող երկրները պետք է իրենց համար որոշեն՝ ցանկանում են իրե՞նք տնօրինել իրենց մայրցամաքի ճակատագիրը, թե՞ «թուլ տալ Մոսկվան և Վաշինգտոնը դա անեն իրենց փոխարեն», արդյոք նրանք ցանկանում են լինել բանակցությունների սեղանի շո՞ւրջ, թե՞ ճաշացանկում: Որոշումներ կայացնելու ժամանակն է, նշվում է հոդվածում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1936/74/19367462_27:0:1450:1067_1920x0_80_0_0_3d255dc5380ce633320d65a98eac08c6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան
«Սա արդեն Պուտինի և Թրամփի աշխարհն է». The Telegraph
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Լոնդոնը և եվրոպական մյուս մայրաքաղաքները պետք է որոշեն՝ ուզում են լինել բանակցությունների սեղանի շուրջ, թե ճաշացանկում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երկու առաջնորդների երեկվա հեռախոսազրույցից հետո բրիտանական The Telegraph պարբերականը միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգն անվանել է «Պուտինի և Թրամփի աշխարհ»։
Պարբերականի հոդվածում նշվում է, որ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի առաջնորդի հետ բավական արդյունավետ բանակցությունների վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ գաղափարական հաղթանակն է։
«ՌԴ նախագահը միշտ համարել է, որ իսկապես ինքնիշխան կարող են լինել միայն այն երկրները, որոնք որոշում են ուրիշների ճակատագիրը: Նա միշտ համոզված է եղել, որ Ռուսաստանը կդառնա մեծ տերություններից մեկը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ մեկտեղ, որը կկարողանա կիսել միմյանց միջև մնացած աշխարհը: Այդ է պատճառը, որ նա միշտ ցանկացել է Ուկրաինայի ճակատագրի մասին խոսել Վաշինգտոնի, այլ ոչ թե Կիևի հետ», – գրում է հոդվածի հեղինակը:
Ընդ որում հեղինակը նշում է, որ Պուտինի ինքնասիրության համար հաղթանակը «պատերազմում տարած պարտադիր հաղթանակը չէ»: Միևնույն ժամանակ պարբերականը հիշեցնում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի երեկվա հայտարարությունները, ով ասել է, որ անհնար է Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին և ամերիկյան զորքի ուղարկումն Ուկրաինա։
Պարբերականը դա «մութ գործարք» է անվանում, որն իբր խոցելի կդարձնի Ուկրաինան։ Մյուս կողմից, ԱՄՆ պաշտպանության նախարարը խոսել է Կիևի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին, ինչը զգուշավոր լավատեսություն է ներշնչում հոդվածի հեղինակին և թույլ է տալիս ենթադրել, որ Ուկրաինան կպահպանի Կիևը, Խարկովը, Օդեսան, Խերսոնը և Դնեպրը ու կդառնա «ազատ և բարգավաճ»։
Այնուամենայնիվ, Հեգսեթը հասկացրել է, որ Ամերիկան շահագրգռված չէ ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Եվրոպայի անվտանգության ապահովմամբ։ Իսկ դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան և Լա–Մանշի մյուս կողմում գտնվող երկրները պետք է իրենց համար որոշեն՝ ցանկանում են իրե՞նք տնօրինել իրենց մայրցամաքի ճակատագիրը, թե՞ «թուլ տալ Մոսկվան և Վաշինգտոնը դա անեն իրենց փոխարեն», արդյոք նրանք ցանկանում են լինել բանակցությունների սեղանի շո՞ւրջ, թե՞ ճաշացանկում: Որոշումներ կայացնելու ժամանակն է, նշվում է հոդվածում։