https://arm.sputniknews.ru/20250212/trampy-hajtararel-e-vor-erkar-zrujc-e-unecel-putini-het-kremly-manramasner-e-hajtnum-85724762.html
Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում
Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Կրեմլում հաստատել են, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը: 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T21:25+0400
2025-02-12T21:25+0400
2025-02-12T23:47+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
բանակցություն
ամն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_d95dd93d0c97387941d524d787ebe726.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկար և արդյունավետ զրույց է ունեցել Պուտինի հետ` նշելով, որ զրույցի բովանդակությունը կփոխանցի Զելենսկուն։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ է եղել։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է սերտ համագործակցության մասին, որը ներառելու է փոխադարձ այցեր Ռուսաստան և ԱՄՆ: Նա նաև գրել է, որ ինքն ու Պուտինը համաձայնել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության հարցում:Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել բանակցություններ սկսել «անհապաղ»:Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան մի օր կարող է Ռուսաստան դառնալՆա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից այդ բանակցությունները կգլխավորեն ԿՀՎ ղեկավարը, պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։Թրամփը հայտնել է, որ երկու առաջնորդները վերհիշել են երկու երկրների հզոր պատմությունը և այն, թե ինչպես են հաջողությամբ միասին կռվել Երկրորդ համաշխարհային պատերազմում. «Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր մարդիկ է կորցրել, և մենք էլ մեր հերթին նույնպես հսկայական կորուստներ ենք ունեցել»։ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով և ողջունել է Թրամփի այն թեզը, որ եկել է միասին աշխատելու ժամանակը:ՌԴ-ն մտադիր է շարունակել սերտ հարաբերություններն Իրանի հետ. Պեսկովը՝ Թրամփի որոշման մասինՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միաժամանակ հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը խոսել են գրեթե մեկուկես ժամ, այդ ընթացքում քննարկվել է նաև ՌԴ և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման հարցը:Պուտինը Թրամփի հետ զրույցում հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները վերացնելու օգտին, ինչպես նաև ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա:
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_c0664e39e0e2e261e9c6629c4d164f20.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, բանակցություն, ամն, ուկրաինա, ռուսաստան
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, բանակցություն, ամն, ուկրաինա, ռուսաստան
Թրամփը հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ․ Կրեմլը մանրամասներ է հայտնում
21:25 12.02.2025 (Թարմացված է: 23:47 12.02.2025) Կրեմլում հաստատել են, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկար և արդյունավետ զրույց է ունեցել Պուտինի հետ` նշելով, որ զրույցի բովանդակությունը կփոխանցի Զելենսկուն։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։
«Մենք երկուսս էլ համաձայնել ենք, որ ուզում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը Ռուսաստան–Ուկրաինա պատերազմում»,–զրույցից անմիջապես հետո գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ է եղել։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:
ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է սերտ համագործակցության մասին, որը ներառելու է փոխադարձ այցեր Ռուսաստան և ԱՄՆ: Նա նաև գրել է, որ ինքն ու Պուտինը համաձայնել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության հարցում:
Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել բանակցություններ սկսել «անհապաղ»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից այդ բանակցությունները կգլխավորեն ԿՀՎ ղեկավարը, պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Թրամփը հայտնել է, որ երկու առաջնորդները վերհիշել են երկու երկրների հզոր պատմությունը և այն, թե ինչպես են հաջողությամբ միասին կռվել Երկրորդ համաշխարհային պատերազմում. «Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր մարդիկ է կորցրել, և մենք էլ մեր հերթին նույնպես հսկայական կորուստներ ենք ունեցել»։
ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով և ողջունել է Թրամփի այն թեզը, որ եկել է միասին աշխատելու ժամանակը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միաժամանակ հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը խոսել են գրեթե մեկուկես ժամ, այդ ընթացքում քննարկվել է նաև ՌԴ և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման հարցը:
Պուտինը Թրամփի հետ զրույցում հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները վերացնելու օգտին, ինչպես նաև ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա: