https://arm.sputniknews.ru/20250211/3y-baqvum-en-datvum-1-y-ajstegh-sinkhrvonizacvats-ashkhatum-eq-qvocharjany-datavvorin-85670460.html
3–ը Բաքվում են դատվում, 1-ը` այստեղ, սինխրոնիզացված աշխատում եք. Քոչարյանը` դատավորին
3–ը Բաքվում են դատվում, 1-ը` այստեղ, սինխրոնիզացված աշխատում եք. Քոչարյանը` դատավորին
Sputnik Արմենիա
Դատավորը հայտարարեց` իրենք պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։ 11.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-11T14:50+0400
2025-02-11T14:50+0400
2025-02-11T14:53+0400
հայաստան
դատարան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83460334_0:128:1600:1028_1920x0_80_0_0_a757a53c85ad3b815a091c89e8354c31.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սինխրոնիզացված գործընթաց է համարում իր դատավարությունն ու Արցախի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը։ Նա այդ մասին հայտարարեց այսօրվա նիստի ժամանակ։Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտին երկար ժամանակ չէին կարողանում հաջորդ նիստի օր նշանակել, որովհետև առաջարկվող օրերը համընկնում էին Լևոն Քոչարյանի դատավարության օրվա հետ, կամ մեղադրյալներից մեկի պաշտպանը երկրում չէր լինելու։Դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց ու ասաց, որ իրենք այդքան պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` իր մոտ նման կարծիք է ձևավորվել, որովհետև ՀՀ–ում այնպիսի դատաիրավական համակարգ է գործում, որ կամա թե ակամա է այդ միտքը ձևավորվում։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83460334_179:0:1600:1066_1920x0_80_0_0_52d4d116df7a03c84796a371483c73f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, ռոբերտ քոչարյան
հայաստան, դատարան, ռոբերտ քոչարյան
3–ը Բաքվում են դատվում, 1-ը` այստեղ, սինխրոնիզացված աշխատում եք. Քոչարյանը` դատավորին
14:50 11.02.2025 (Թարմացված է: 14:53 11.02.2025) Դատավորը հայտարարեց` իրենք պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սինխրոնիզացված գործընթաց է համարում իր դատավարությունն ու Արցախի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը։ Նա այդ մասին հայտարարեց այսօրվա նիստի ժամանակ։
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտին երկար ժամանակ չէին կարողանում հաջորդ նիստի օր նշանակել, որովհետև առաջարկվող օրերը համընկնում էին Լևոն Քոչարյանի դատավարության օրվա հետ, կամ մեղադրյալներից մեկի պաշտպանը երկրում չէր լինելու։
«Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։ Ես իրավունք ունեմ իմ խոսքն արտահայտելու։ Երեք նախագահ այնտեղ է դատվում, մեկը` այստեղ։ Ենթադրում եմ` լավ սինխրոնիզացված ինչ–որ պրոցես է կատարվում»,– նշեց Քոչարյանը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց ու ասաց, որ իրենք այդքան պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` իր մոտ նման կարծիք է ձևավորվել, որովհետև ՀՀ–ում այնպիսի դատաիրավական համակարգ է գործում, որ կամա թե ակամա է այդ միտքը ձևավորվում։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: