https://arm.sputniknews.ru/20250206/papvojany-hujs-uni-vor-arden-hvoktemberin-amulsaric-ardjunahanum-klini-85525505.html
Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի
Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի
Sputnik Արմենիա
Նախարարի տպավորությամբ` խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են, և բանկերը կվարկավորեն Ամուլսարի գործունեությունը։ 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T13:02+0400
2025-02-06T13:02+0400
2025-02-06T13:03+0400
գևորգ պապոյան
ամուլսար
հանք
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284229_0:2:1600:902_1920x0_80_0_0_ba326afb0cb20afd9ebe26f6e879a08c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։Նրա խոսքով` հայաստանյան բանկերի և Ամուլսարի բանակցությունները ներկա պահին շատ ակտիվ փուլում են։Նա նորմալ է համարում, որ բանկերի կողմից Ամուլսարին տրամադրվելիք 150 մլն դոլար վարկավորման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում. ըստ նրա` մի բնակարանի 20 մլն դոլարի վարկավորումն ավելի քան մեկ ամիս է պահանջում, էլ ուր մնաց 150 մլն դոլարի դեպքում։Հիշեցնենք, որ 2024 թ. դեկտեմբերի 12–ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է։Հիշեցնենք նաև` Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284229_198:0:1402:903_1920x0_80_0_0_6a1a05abaf4442e0ccbc8c2199aa6028.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, ամուլսար, հանք, բանկ
գևորգ պապոյան, ամուլսար, հանք, բանկ
Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի
13:02 06.02.2025 (Թարմացված է: 13:03 06.02.2025) Նախարարի տպավորությամբ` խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են, և բանկերը կվարկավորեն Ամուլսարի գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` հայաստանյան բանկերի և Ամուլսարի բանակցությունները ներկա պահին շատ ակտիվ փուլում են։
«Մասնավոր հատվածի հետ բանակցությունների մի մաս կա դեռ, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ տեղի է ունենալու բանկերի կողմից Ամուլսարի վարկավորումը։ Իմ տպավորությամբ` խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են։ Արդյունքում սկզբում կունենանք շինարարության փուլ, հետո արդյունահանման փուլ։ Պլանավորում ենք արդեն հոկտեմբերից արդյունահանում անել։ Այս տարվա ՀՀ տնտեսական ցուցանիշների մեջ մենք արդեն այս հանգամանքը կանխատեսել ենք, որ վերջին եռամսյակն ավելի լավն է լինելու»,– նշեց նախարարը։
Նա նորմալ է համարում, որ բանկերի կողմից Ամուլսարին տրամադրվելիք 150 մլն դոլար վարկավորման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում. ըստ նրա` մի բնակարանի 20 մլն դոլարի վարկավորումն ավելի քան մեկ ամիս է պահանջում, էլ ուր մնաց 150 մլն դոլարի դեպքում։
Հիշեցնենք, որ 2024 թ. դեկտեմբերի 12–ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է։
Հիշեցնենք նաև` Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես
դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից: