https://arm.sputniknews.ru/20241212/amulsari-ghekavarneri-ev-hh-bankeri-mijev-banakcutjunner-en-yntanum-papvojan-83869969.html
Ամուլսարի ղեկավարների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. Պապոյան
Ամուլսարի ղեկավարների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունը հետազոտություն է պատվիրել... 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T13:39+0400
2024-12-12T13:39+0400
2024-12-12T13:53+0400
հայաստան
ամուլսար
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24061541_0:85:1600:985_1920x0_80_0_0_c91c51272d89f6e3894f4b22206942c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է, և հիմա Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունն իր հերթին հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։«Մեկ շաբաթվա ընթացքում մեզ կներկայացնեն նաև հետազոտության արդյունքները, որից հետո բանկ–պետություն–հանք շահագործող միասնական որոշում կկայացնենք»,– ընդգծեց նախարարը։Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը:Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0a/24061541_89:0:1513:1068_1920x0_80_0_0_c896c07642ef60a250f5450e2e623474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամուլսար, եվրասիական զարգացման բանկ (եազբ), գևորգ պապոյան
հայաստան, ամուլսար, եվրասիական զարգացման բանկ (եազբ), գևորգ պապոյան
Ամուլսարի ղեկավարների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. Պապոյան
13:39 12.12.2024 (Թարմացված է: 13:53 12.12.2024) ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունը հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:
«Բարեբախտաբար, վերջին տարիներին հայաստանյան բանկերը բավականին մեծ շահույթ, կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս իրենց, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել։ Սա մի քանի տարի առաջ անհնարին էր պատկերացնել, սակայն դա հիմա շատ պատկերացնելի է մեր բանկային համակարգի համար»,– հայտարարեց Պապոյանը։
Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է, և հիմա Ամուլսարի նախագծի հետ կապված ռիսկերն առավել լավ պատկերացնելու համար նախարարությունն իր հերթին հետազոտություն է պատվիրել աուդիտորական ընկերություններից մեկին։
«Մեկ շաբաթվա ընթացքում մեզ կներկայացնեն նաև հետազոտության արդյունքները, որից հետո բանկ–պետություն–հանք շահագործող միասնական որոշում կկայացնենք»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին
եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը:
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։