https://arm.sputniknews.ru/20241205/eazb-n-ajlevs-chi-masnakcum-amulsari-hanqi-shahagvortsman-nakhagtsin-pvodguzvov-83664982.html
ԵԱԶԲ-ն այլևս չի մասնակցում Ամուլսարի հանքի շահագործման նախագծին. Պոդգուզով
ԵԱԶԲ-ն այլևս չի մասնակցում Ամուլսարի հանքի շահագործման նախագծին. Պոդգուզով
Sputnik Արմենիա
Նախագծի ֆինանսավորման հայտը, Եվրասիական զարգացման բանկի նախագահի խոսքով, այս պահին հետ է կանչվել: 05.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-05T12:28+0400
2024-12-05T12:28+0400
2024-12-05T12:30+0400
ամուլսար
լիդիան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59637501_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3bfdb6451dd315d58f5b0e3308c03df.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին: Այս մասին Ալմաթիում 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։Նա նաև ընդգծել է, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:«Հենց պարզություն լինի, մենք կկողմնորոշվենք», - հայտարարել է ԵԱԶԲ ղեկավարը։Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս էր հայտնել, որ մինչև 2025 թվականը Ամուլսարի հանքում կսկսվի ոսկու արդյունահանումը:Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը, «Lydian» միջազգային ընկերությունը և ԵԱԶԲ-ն ստորագրել էին հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում էր ներգրավել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 100 մլն-ը որպես վարկ պետք է տրամադրեր ԵԱԶԲ-ն։Ամուլսարի հանքը, որը ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում, գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Ջերմուկից և Կեչուտի ջրամբարից ոչ հեռու։ Բնապահպանական նշանակություն ունեցող օբյեկտներին մոտ լինելն առաջացրել էր ակտիվիստների բողոքի ալիքը, որոնք 2018 թվականից արգելափակել էին հանքի մուտքը:Ձգձգված պարապուրդի ֆոնին «Lydian Armenia» ընկերությունը հայտարարում էր, որ օրական կորուստը կազմում է մոտ 500 հազար դոլար: Չնայած ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը պետությանը հանձնելուն՝ հանքի գործարկման գործընթացը մնում է հարցականի տակ:Մի խումբ ՀԿ-ներ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը. հայտարարություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59637501_27:0:1450:1067_1920x0_80_0_0_ffc65b0f20e20f4b6a0565b97096b520.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամուլսար, լիդիան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), նախագիծ
ամուլսար, լիդիան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), նախագիծ
ԵԱԶԲ-ն այլևս չի մասնակցում Ամուլսարի հանքի շահագործման նախագծին. Պոդգուզով
12:28 05.12.2024 (Թարմացված է: 12:30 05.12.2024) Նախագծի ֆինանսավորման հայտը, Եվրասիական զարգացման բանկի նախագահի խոսքով, այս պահին հետ է կանչվել:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին: Այս մասին Ալմաթիում 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Մենք քննարկել ենք այդ նախագիծը և պատրաստ ենք աշխատել դրա շուրջ։ Սակայն ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, ուստի այս պահի դրությամբ չենք մասնակցում», - նշել է Պոդգուզովը՝ հավելելով, որ բանկը պատրաստ է վերադառնալ նախագծին, եթե հայտի կարգավիճակը փոխվի։
Նա նաև ընդգծել է, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:
«Հենց պարզություն լինի, մենք կկողմնորոշվենք», - հայտարարել է ԵԱԶԲ ղեկավարը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
հույս էր հայտնել, որ մինչև 2025 թվականը Ամուլսարի հանքում կսկսվի ոսկու արդյունահանումը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը, «Lydian» միջազգային ընկերությունը և ԵԱԶԲ-ն ստորագրել էին հուշագիր, որի շրջանակներում
նախատեսվում էր ներգրավել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 100 մլն-ը որպես վարկ պետք է տրամադրեր ԵԱԶԲ-ն։
Ամուլսարի հանքը, որը ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում, գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Ջերմուկից և Կեչուտի ջրամբարից ոչ հեռու։ Բնապահպանական նշանակություն ունեցող օբյեկտներին մոտ լինելն առաջացրել էր ակտիվիստների բողոքի ալիքը, որոնք 2018 թվականից արգելափակել էին հանքի մուտքը:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կառավարությունը պահանջեց վերանայել նախորդ իշխանությունների կողմից «Lydian»-ին տրված հանքարդյունաբերության թույլտվությունները: Իրականացված բնապահպանական փորձաքննությունները ցույց տվեցին, որ ռիսկերը կառավարելի են, սակայն հանքն այդպես էլ չգործարկվեց։
Ձգձգված պարապուրդի ֆոնին «Lydian Armenia» ընկերությունը հայտարարում էր, որ օրական կորուստը կազմում է մոտ 500 հազար դոլար: Չնայած ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը պետությանը հանձնելուն՝ հանքի գործարկման գործընթացը մնում է հարցականի տակ: