https://arm.sputniknews.ru/20250202/mipy-mtahvogich-e-hamarum-gharib-babajani-nkatmamb-qreakan-hetapndum-harucelu-hangamanqy-85391003.html
ՄԻՊ–ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
ՄԻՊ–ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
Sputnik Արմենիա
Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ տեղեկությունների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու... 02.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-02T17:42+0400
2025-02-02T17:42+0400
2025-02-06T18:00+0400
ղարիբ բաբայան
հհ միպ
անահիտ մանասյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
երգ
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85375425_0:131:1280:851_1920x0_80_0_0_0d981aa3bfb001cc95d4665957291d00.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը, որը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյանկը։Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ–ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հոդվածով։ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշել է, որ ձեռնպահ է մնում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց, սակայն ընդգծել է, որ քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, ուստի պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի մասնավոր անձանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։Նա կարծում է, որ այս դեպքում ատելություն քարոզելու հիմքով քրեական հետապնդում հարուցելը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։Հավելենք, որ դատարանը մերժեց Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով` նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85375425_0:11:1280:971_1920x0_80_0_0_db941bf845fe3904ce610cafee91106f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղարիբ բաբայան, հհ միպ, անահիտ մանասյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, երգ, քրեական գործ
ղարիբ բաբայան, հհ միպ, անահիտ մանասյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, երգ, քրեական գործ
ՄԻՊ–ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
17:42 02.02.2025 (Թարմացված է: 18:00 06.02.2025) Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ տեղեկությունների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը, որը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։ Այս մասին հայտնում է
ՄԻՊ գրասենյանկը։
Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն
հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1–ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ–ն տեսանյութը տարածած
Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հոդվածով։ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշել է, որ ձեռնպահ է մնում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց, սակայն ընդգծել է, որ քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, ուստի պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի մասնավոր անձանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։
«Հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ»,–նշել է Մանասյանը։
Նա կարծում է, որ այս դեպքում ատելություն քարոզելու հիմքով քրեական հետապնդում հարուցելը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։
Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Հավելենք, որ
դատարանը մերժեց Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Բաբայանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով` նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։