00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:08
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է պետք ձմեռային սպորտաձևերը զարգացնելու համար. Ջերմուկում Համահայկական խաղերն են

© Sputnik / Aram NersesyanԴահուկավազք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ժամանակ․ Ջերմուկ
Դահուկավազք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ժամանակ․ Ջերմուկ - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2025
Բաժանորդագրվել
Դահուկավազքի մասնակիցները շատ չեն՝ մոտ 5 տասնյակ, աշխարհագրությունն էլ մեծ չէ՝ Հայաստանի մի քանի համայնքներից, ՌԴ-ից, ու ընդամենը մեկ մասնակից էլ Էստոնիայից է եկել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. 11 տարվա ընդմիջումից հետո Համահայկական ձմեռային խաղերը ձմեռային մարզաձևերի սիրահարներին կրկին միավորեցին ձմեռային սպորտաձևերի շուրջ՝ ձնամարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, սպորտային պարեր։ Նաև շախմատի մրցումներ են լինելու։
Փետրվարի 1-7-ն անցկացվող խաղերի մայրաքաղաքը Ջերմուկն է, բայց նշված սպորտաձևերից երեքով մրցումներն այլ վայրում են անցկացվում. հոկեյը՝ Երևանում,իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։
© Sputnik / Aram NersesyanՀամահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացումը Ջերմուկում
Салют в завершение церемонии открытия II зимних Панармянских игр (1 февраля 2025). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2025
Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացումը Ջերմուկում
Ջերմուկում ձյուն եկել է, բայց այս տարի այնքան չէ, որ հնարավոր լիներ սնոուբորդի և լեռնադահուկային սպորտի մրցումները տեղում անցկացնել, իսկ դահուկավազքի և ձնամարտի համար ձյունը բավարար է։
Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը նշում է՝ ձմեռային սպորտաձևերը զարգացնելու համար առաջնահերթ ենթակառուցվածքներն է պետք ուժեղացնել։
© Sputnik / Aram NersesyanԴահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը
Президент Федерации лыжного спорта Гагик Саркисян на лыжных соревнованиях во время Вторых зимних Панармянских играх (2 февраля 2025). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2025
Դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ Եղիպատրուշում ստեղծված հնարավորությունները չլինեին. ստիպված էին լինելու պարզապես չեղարկել ձմեռային խաղերը կամ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները։
Հնարավորինս շատ մարդու վարակել ձնավիրուսով. Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով
Ըստ նրա՝ Համահայկական ձմեռային խաղերը հրաշալի հնարավորություն են ոչ միայն մեր երկրում ձմեռային սպորտաձևերը զարգացնելու համար, այլև օգնում են տուն բերել այն մարզիկներին, որոնք կարող են պատվով ներկայացնել մեր երկիրը։
«Այստեղ ամեն ինչ ստացել ենք զրոյից․ չկային ենթակառուցվածքներ, բայց կար ամենակարևորը՝ ձյուն և ցանկություն ու հրաշալի մարդիկ»,- նշում է Սարգսյանը։
1/7

Դահուկավազք Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ժամանակ․ Ջերմուկ

Դահուկավազքի մասնակիցները շատ չեն՝ մոտ 5 տասնյակ, աշխարհագրությունն էլ մեծ չէ՝ Հայաստանի մի քանի համայնքներից, ՌԴ-ից, ու ընդամենը մեկ մասնակից էլ Էստոնիայից է եկել։
Հայաստանյան թիմերի շարքում առաջատարի մենաշնորհն Աշոցքինն է, ու դա առաջին տարին չէ։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ պատճառը ոչ միայն բնակլիմայական պայմաններն են, այլև մարզչական հրաշալի թիմը։ Ֆեդերացիան էլ պատրաստ է աջակցելու Աշոցքին, որ դահուկավազքը ոչ միայն առավել մեծ մասսայականություն վայելի տարածաշրջանում, ավելի բարձր արդյունքներ լինեն, այլև վիրուսի նման տարածվի նաև մյուս համայնքներում։
Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը լուսանկարներով
Նշենք, որ Համահայկական խաղերի դահուկավազքի հաղթողներ դարձան Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը։ Երկուսն էլ ներկայացնում են Աշոցքը, նրանք երկու անգամ մասնակցել են նաև Ձմեռային օլիմպիական խաղերին։
1/2

Միքայել Միքայելյանը Ջերմուկում

Հավելենք, որ օրեր առաջ՝ հունվարի 6-9-ը Աշոցքում անցկացված Հայաստանի դահուկավազքի առաջնությունում Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը ճանաչվեցին առաջնության բացարձակ չեմպիոններ։
Լրահոս
0