https://arm.sputniknews.ru/20250201/jermukum-kajacel-e-hamahajkakan-dzmerajin-khagheri-bacman-ararvoghutjuny-85365842.html
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
Sputnik Արմենիա
Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։ 01.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-01T18:51+0400
2025-02-01T18:51+0400
2025-02-01T20:42+0400
տեսանյութեր
ջերմուկ
համահայկական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85365539_0:0:1280:720_1920x0_80_0_0_c1580cec907d69a98535a29651aa2e79.jpg
Ջերմուկում ազդարարվեց Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացումը։ Մոտ 1348 մասնակիցներ, աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների պատվիրակություններ, 76 մրցավարներ։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանից է՝ 211 մասնակից։Համահայկական ձմեռային խաղերի բացմանը խաղերի դրոշը բարձրացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ ջահը վառեց Վարազդատ Լալայանը։Այս օրերին Ջերմուկի հյուրանոցային բոլոր տնտեսությունները զբաղված են։ Ավելին, զբաղված են նաև Եղեգնաձորի և Վայքի հյուրանոցները։Ջերմուկում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հատկապես տպավորիչ է հենց Ջերմուկում ունենալ այս բեմը, այս միջոցառումը։«Կարևորում եմ, որ համահայկական խաղերի այս տարբերակը կարողացանք 2–րդ անգամ կազմակերպել, որովհետև 11 տարի առաջ մեկ անգամ եղել էր և այնուհետև չէր կայացել»,–ասաց նա։Ձմեռային մարզաձևերի զարգացման համատեքստում` ապրիլին ՀՀ–ում կայանալու է Հոկեյի 4–րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Նախախարը տեղեկացրեց, որ կհյուրընկալեն 6 խմբեր տարբեր երկրներից։Դրանք կանցկացվեն փետրվարի 1-7-ը։ Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։Հիշեցնենք` Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85365539_253:0:1213:720_1920x0_80_0_0_e07f014bf8270007927323a4a3c10763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ջերմուկ, համահայկական խաղեր
տեսանյութեր, видео, ջերմուկ, համահայկական խաղեր
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
18:51 01.02.2025 (Թարմացված է: 20:42 01.02.2025) Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։
Ջերմուկում ազդարարվեց Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացումը։ Մոտ 1348 մասնակիցներ, աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների պատվիրակություններ, 76 մրցավարներ։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանից է՝ 211 մասնակից։
Համահայկական ձմեռային խաղերի բացմանը խաղերի դրոշը բարձրացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ ջահը վառեց Վարազդատ Լալայանը։
Այս օրերին Ջերմուկի հյուրանոցային բոլոր տնտեսությունները զբաղված են։ Ավելին, զբաղված են նաև Եղեգնաձորի և Վայքի հյուրանոցները։
Բացման արարողությունը խորհրդանշականորեն ճոպանուղու տարածքում է։ Ճոպանուղին վնասվել էր 2022թ. հրետակոծությունից հետո, ճոպանը նորոգվել է, ամեն բան արվել է, որ ճոպանուղին պատրաստ լինի բացման օրը։
Ջերմուկում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հատկապես տպավորիչ է հենց Ջերմուկում ունենալ այս բեմը, այս միջոցառումը։
«Կարևորում եմ, որ համահայկական խաղերի այս տարբերակը կարողացանք 2–րդ անգամ կազմակերպել, որովհետև 11 տարի առաջ մեկ անգամ եղել էր և այնուհետև չէր կայացել»,–ասաց նա։
Ձմեռային մարզաձևերի զարգացման համատեքստում` ապրիլին ՀՀ–ում կայանալու է Հոկեյի 4–րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Նախախարը տեղեկացրեց, որ կհյուրընկալեն 6 խմբեր տարբեր երկրներից։
Դրանք կանցկացվեն փետրվարի 1-7-ը։ Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։
Հիշեցնենք` Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: