https://arm.sputniknews.ru/20250202/hnaravvorins-shat-mardu-varakel-dznavirusvov-jermukum-dznamarter-en-hatuk-kanvonnervov-85381120.html
Հնարավորինս շատ մարդու վարակել ձնավիրուսով. Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով
Հնարավորինս շատ մարդու վարակել ձնավիրուսով. Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով
Sputnik Արմենիա
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցութային առաջին օրը Ջերմուկի օդանավակայանի տարածքում ձնամարտի որակավորման փուլն էր։ 02.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-02T12:41+0400
2025-02-02T12:41+0400
2025-02-04T20:27+0400
ջերմուկ
տեսանյութեր
տեսանյութ
համահայկական խաղեր
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/02/85380954_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fd90d6c1060390b12bb44c40e52a3385.jpg
Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի 7 սպորտաձևերից մեկը ձնամարտն է։ Մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 18 թիմեր։ Յուրաքանչյուր թիմի տրվում է ձնագնդիկների որոշակի հավասար քանակ, 7-հոգանոց թիմերը սկսում են պայքարը։ Ում դիպչում է ձնագնդիկը, նա խաղից դուրս է։Յուրաքանչյուր խաղ ունի 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը 3 րոպե է տևում։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ամենաշատ թվով մասնակիցներն է ունենում։ Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը լուսանկարներովԿա նաև հաղթելու երկրորդ տարբերակ՝ մրցակցի «դրոշի գրավում»։ Դրոշին տիրացած թիմը միանգամից 10 միավոր է ստանում։Այսօր մասնակից բոլոր թիմերը նորեկներ են, փորձառու ձնամարտիկներ չկան։Հայաստանում ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին։ Արդեն մի քանի մրցաշարեր են անցկացվել, նաև Հայաստանի, այսպես ասած, չեմպիոնների լիգա։ Հայաստանի ձնամարտի հավաքականը նաև Ֆինլանդիայում Եվրոպայի առաջնության է մասնակցել։Վալենտին Յուչենկոն ընկերների ու ընտանիքի հետ Մուրմանսկից է եկել հատուկ Համահայկական խաղերի համար։Հիմա Վալենտինն ընկերոջ հետ հատուկ տեխնոլոգիայով ձնագնդիկներ է պատրաստում ձնամարտի համար։ Դրանք պիտի ամուր լինեն, որ ձեռքում կամ օդում չփրշվեն ու թիրախին հասնեն։ Մուրմանսկում ձնամարտը հայտնի է 2006 թվականից։ Վալենտինն ասում է՝ Հայաստանում էլ ձնամարտի զարգացման բոլոր հնարավորությունները կան։Վստահ է՝ այս խաղ-սպորտաձևը մեր երկրում զարգանալու դեռ շատ հնարավորություններ ունի։Հիշեցնենք` Ջերմուկում երեկ` փետրվարի 1–ին, մեկնարկել են Համահայկական ձմեռային 2–րդ խաղերը։ Ներկայացված են 7 սպորտաձևեր՝ ձնեմարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, շախմատ, սպորտային պարեր։ Նշված սպորտաձևերից երեքի մրցումներն այլ վայրում են անցկացվում. հոկեյը՝ Երևանում,իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ փետրվարի 5-ին և 6-ին Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով
Sputnik Արմենիա
Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով
2025-02-02T12:41+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/02/85380954_144:0:1584:1080_1920x0_80_0_0_0f938b0b72c74c4df83b93c6a4151ffc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, տեսանյութեր, տեսանյութ, համահայկական խաղեր, ձյուն
ջերմուկ, տեսանյութեր, տեսանյութ, համահայկական խաղեր, ձյուն
Հնարավորինս շատ մարդու վարակել ձնավիրուսով. Ջերմուկում ձնամարտեր են՝ հատուկ կանոններով
12:41 02.02.2025 (Թարմացված է: 20:27 04.02.2025) Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցութային առաջին օրը Ջերմուկի օդանավակայանի տարածքում ձնամարտի որակավորման փուլն էր։
Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի 7 սպորտաձևերից մեկը ձնամարտն է։ Մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 18 թիմեր։ Յուրաքանչյուր թիմի տրվում է ձնագնդիկների որոշակի հավասար քանակ, 7-հոգանոց թիմերը սկսում են պայքարը։ Ում դիպչում է ձնագնդիկը, նա խաղից դուրս է։
Յուրաքանչյուր խաղ ունի 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը 3 րոպե է տևում։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ամենաշատ թվով մասնակիցներն է ունենում։
Կա նաև հաղթելու երկրորդ տարբերակ՝ մրցակցի «դրոշի գրավում»։ Դրոշին տիրացած թիմը միանգամից 10 միավոր է ստանում։
Այսօր մասնակից բոլոր թիմերը նորեկներ են, փորձառու ձնամարտիկներ չկան։
«Սա էլ այս խաղի ամենահետաքրքիր կողմն է, թե ինչպես են նորեկներն առաջին անգամ փորձում ու սիրում ձնամարտը, ընկ որում՝ մրցակցային ոգուց բացի միշտ բարձր տրամադրությունն է ուղեկցում»,- ասում է Հայաստանի ձնամարտի ֆեդեդացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը։
Հայաստանում ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին։ Արդեն մի քանի մրցաշարեր են անցկացվել, նաև Հայաստանի, այսպես ասած, չեմպիոնների լիգա։ Հայաստանի ձնամարտի հավաքականը նաև Ֆինլանդիայում Եվրոպայի առաջնության է մասնակցել։
Վալենտին Յուչենկոն ընկերների ու ընտանիքի հետ Մուրմանսկից է եկել հատուկ Համահայկական խաղերի համար։
Հիմա Վալենտինն ընկերոջ հետ հատուկ տեխնոլոգիայով ձնագնդիկներ է պատրաստում ձնամարտի համար։ Դրանք պիտի ամուր լինեն, որ ձեռքում կամ օդում չփրշվեն ու թիրախին հասնեն։ Մուրմանսկում ձնամարտը հայտնի է 2006 թվականից։ Վալենտինն ասում է՝ Հայաստանում էլ ձնամարտի զարգացման բոլոր հնարավորությունները կան։
«Ձնամարտը ոչ միայն սպորտ է, առողջություն, տրամադրություն, այլև ընտանիք։ Այստեղ կարող ես խաղալ կնոջդ, երեխայիդ, ընկերոջդ հետ, ու մենք շատ ենք ուզում աշխարհում հնարավորինս շատ մարդկանց վարակել այս յուրահատուկ ձնավիրուսով»,- ասում է Վալենտինը։
Վստահ է՝ այս խաղ-սպորտաձևը մեր երկրում զարգանալու դեռ շատ հնարավորություններ ունի։
Ներկայացված են 7 սպորտաձևեր՝ ձնեմարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, շախմատ, սպորտային պարեր։ Նշված սպորտաձևերից երեքի մրցումներն այլ վայրում են անցկացվում. հոկեյը՝ Երևանում,իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ փետրվարի 5-ին և 6-ին Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։