https://arm.sputniknews.ru/20250131/bankajin-gaghtniqy-srbazan-kvov-che-nikvol-pashinjan-85331908.html
Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. Նիկոլ Փաշինյան
Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ինքը ոչ մի խնդիր չունի բանկային գաղտնիքի հետ նույնիսկ հայտարարագիր լրացնելիս։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T15:07+0400
2025-01-31T15:07+0400
2025-01-31T15:29+0400
հայտարարագիր
հայտարարագրում
բանկ
բանկային գաղտնիք
սրբազան կով
նիկոլ փաշինյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85332537_0:0:1920:1080_1920x0_80_0_0_37e6c1a6d96fa2f0a94ee36612c6eb59.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Բանկային այնպիսի գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չլինի։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, որ համընդհանուր հայտարարգիր լրացնելիս բացահայտվում է բանկային գաղտնիքը։Ի՞նչ նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել հարկային հայտարարագրման կարգի մեջ. որոշում«Այսօր ժողովրդավարական երկրները գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել։ Իմ օրինակով ասեմ, որ ես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ»,– ասաց նա։Վարչապետին զարմացնում է այն, որ անապահով խավին է հատկապես մտահոգում բանկային գաղտնիքի բացահայտումը։Հիշեցնենք, որ 2024 թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որով ՀՀ բոլոր անձանց բանկային տվյալները լինելու են բաց և հասանելի։Նախկինում համաձայն ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի՝ բանկային գաղտնիք էին համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները և այլն։ Բանկային գաղտնիքը հասանելի էր դառնում միայն դատարանի որոշմամբ, միայն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին։Այժմ արդեն ՊԵԿ-ը, ըստ պահանջի, բոլոր քաղաքացիներից պահանաջելու է ներկայացնել բանկային քաղվածք մուտքերի և ելքերի մասին։Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հունվարի 31–ի ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ–ում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվում է մինչև նոյեմբերի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85332537_257:0:1697:1080_1920x0_80_0_0_393c6eab726da376bb1a6e978fcac4ee.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայտարարագիր, հայտարարագրում, բանկ, բանկային գաղտնիք, սրբազան կով, նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, տեսանյութ, видео, տեսանյութեր
հայտարարագիր, հայտարարագրում, բանկ, բանկային գաղտնիք, սրբազան կով, նիկոլ փաշինյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, տեսանյութ, видео, տեսանյութեր
Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. Նիկոլ Փաշինյան
15:07 31.01.2025 (Թարմացված է: 15:29 31.01.2025) ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ինքը ոչ մի խնդիր չունի բանկային գաղտնիքի հետ նույնիսկ հայտարարագիր լրացնելիս։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Բանկային այնպիսի գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չլինի։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, որ համընդհանուր հայտարարգիր լրացնելիս բացահայտվում է բանկային գաղտնիքը։
«Այսօր ժողովրդավարական երկրները գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել։ Իմ օրինակով ասեմ, որ ես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ»,– ասաց նա։
Վարչապետին զարմացնում է այն, որ անապահով խավին է հատկապես մտահոգում բանկային գաղտնիքի բացահայտումը։
«Իսկ եթե մարդը ապահովված է ու հարկային պարտավորություններ չունի, ապա էլ ի՞նչ խնդիր ունի բանկային գաղտնիքի հետ։ Եթե բանկային գաղտնիքն ասելու է, որ 30 տարի շարունակ չկատարված բան կա, ես չեմ կարծում, որ մեխանիզմ ունենք` գնանք ու նայենք հարկային այդ պարտավորությունները»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ 2024 թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որով ՀՀ բոլոր անձանց բանկային տվյալները լինելու են բաց և հասանելի։
Նախկինում համաձայն ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի՝ բանկային գաղտնիք էին համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները և այլն։ Բանկային գաղտնիքը հասանելի էր դառնում միայն դատարանի որոշմամբ, միայն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին։
Այժմ արդեն ՊԵԿ-ը, ըստ պահանջի, բոլոր քաղաքացիներից պահանաջելու է ներկայացնել բանկային քաղվածք մուտքերի և ելքերի մասին։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին
մինչև մայիսի 1–ը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն,
հունվարի 31–ի ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ–ում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվում է մինչև նոյեմբերի 1–ը։
Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։