00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդը հայտնվում է պետության հոգատարության կենտրոնում. ՊԵԿ նախագահը` հայտարարագրման մասին

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Հակոբյան
Էդուարդ Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պողոսյանը նշեց, որ հայտարարագրման համակարգի ներդրմամբ որևէ չհարկվող եկամուտ չի դառնում հարկվող, և որևէ հարկվող եկամուտ չեն սկսելու հարկել ավելի բարձր դրույքաչափով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայտարարագման առաջին և ամենակարևոր նպատակն այն է, որ ներդրվում է անձի մակարդակով հաշվառման ամփոփ համակարգ, որպեսզի կառավարությունը կարողանա լավ ճանաչել իր քաղաքացիներին։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
«Կառավարությունը պետք է կարողանա լավ ճանաչի իր քաղաքացիներին, իրենց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները, ըստ այդմ` փաստահեն ծրագրեր մշակի և հասցեգրված աջակցության գործիքակազմ կիրառի։ Այն, ինչ առաջարկվում է, սոցիալական կրեդիտների առաջին փուլն է։ Տեսլականն այն է, որ ունենալով ամբողջական ու որակյալ տեղեկատվություն` նախատեսում ենք առաջիկայում զարգացնել այս գործիքակազմը և տարբերակել` արդեն կախված ֆիզիկական անձի կարգավիճակից ու նրա ֆինանսական հնարավորություններից»,– ասաց փոխնախարարը։
Փոխնախարարը պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը` երբ հայտարարագրման մասին խոսվեց, համատարած լարվածություն սկսվեց։
«Մենք ասացինք` ժողովուրդ ջան, մենք այս չենք հարկելու, այն չենք հարկելու, օրինակ` տրանսֆերտները, բանկային ավանդները, ավտոմեքենայի և տան վաճառքից հարկ չի պահվի և այլն։ Ասում են, բա, ինչի համար եք այդ համակարգը ներդրել, այդ 70 մլրդ դրամ սոցիալական բաղադրիչը քաղաքացիներին նվիրելո՞ւ համար։ Երբ ասում ենք` այդ թվում նաև դրա համար, մի քիչ կասկածով են վերաբերվում մեզ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի նշած 70 մլրդ դրամը վերաբերում է հայտարարագրի սոցիալական բաղադրիչին, ըստ որի` հայտարարագիր լրացնելով մինչև 100 հազար դրամի չափով հետվերադարձ է լինում` առողջապահական ապահովագրություն ունենալու կամ կրթության վարձավճարի համար։
Ի լրումն վաչապետի` փոխնախարար Պողողսյանն ասաց, որ հայտարարագրման այս համակարգի ներդրմամբ որևէ չհարկվող եկամուտ չի դառնում հարկվող, և որևէ հարկվող եկամուտ չեն սկսելու հարկել ավելի բարձր դրույքաչափով։
«Ուղղակի քաղաքացուն տալիս ենք հեշտ գործիք, որպեսզի հարկման ենթակա եկամուտները, որոնք տարվա ընթացքում գործակալների կողմից չեն հարկվել, ինքնուրույնաբար հայտարագրվեն և վճարեն հարկը։ Օրինակ` վարձակալության տեսքով ստացվող եկամուտը»,– նշեց Պողոսյանը։
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր հերթին վստահեցրեց, որ մարդը պետք է գիտակցի, որ հայտարարագիր լրացնելով` ինքը հայտնվում է պետության հոգատարության, ուշադրության կենտրոնում։
Ովքե՞ր պետք է հայտարարագիր լրացնեն մինչև 2025 թ. մայիսի 1–ը
«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ այսպիսով ֆինանսական շուկաներում նա ավելի թափանցիկ է դառնում. երբ մարդը փորձում է իր եկամուտները համատարած հայտարարագրել և թափանցիկ լինել, ինքն իր այդ մեկ հատարարգրով իրեն հնարավորություն է ընձեռում հայտնվել ֆինանսական շուկաներում ավելի թափանցիկ ձևով։ Հետևաբար, օրինակ` բանկերի հետ առնչվելիս ավելի մեծ հնարավորություն ունի վարկ ձեռք բերելու և բիզնես գործունեություն ծավալելու, իր բարեկեցությունը մեծացնելու»,– նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։
Լրահոս
0