00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:17
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:07
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Культурный коллаборационизм артиста балета Михаила Дудко
15:04
23 ր
Исторический ликбез
Судьба Михаила Дудко: был прощен, но не значит, что не виноват
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնթիություն է և դիլետանտություն. կառավարման փորձագետը` իշխանության քայլերի մասին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2025
Բաժանորդագրվել
Կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ տրանսպորտի ուղեվարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի հայտարարությունը միտված է հանրության դժգոհությունները մեղմելուն և իշխանության ապաշնորհ ֆինանսական կառավարումը կոծկելուն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik․ Տրանսպորտի սակագինը 150 դրամ սահմանելու մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը կառավարման փնթիություն է և դիլետանտություն. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։
Հայտնել ենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին տեսաուղերձով հայտարարեց, որ լսելով քաղաքացիների դժգոհությունը` որոշվել է փետրվարի 1-ից հանրային տրանսպորտի ուղեվարձը սահմանել 150 դրամ։ Այդ սակագինը, քաղաքապետի խոսքով, կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում, իսկ հաջորդ տարիներին կարող է բարձրանալ առավելագույնը տարեկան 10 դրամով։
«Դա պատասխանատվության, կառավարման տարրական գիտելիքների, գնագոյացման քաղաքականության մասին պատկերացումների բացակայություն է, որը, հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը, որևիցե քննադատության նույնիսկ չի կարող դիմանալ»,– Sputnik Արմենիային ասաց փորձագետը։
Նրա համոզմամբ` քաղաքային իշխանության այս քայլի նպատակը բացառապես հանրության շրջանում ծագած դժգոհությունները մեղմելն է և ապաշնորհ ֆինանսական կառավարումը ինչ–որ ձևով կոծկելը։
Օրեր առաջ Ավինյանը հանրային դժգոհությունը մեղմելու մեկ այլ փորձ էլ էր արել` հայտարարելով ուղեվարձի փաթեթներում նախատեսված փոփոխությունների մասին։ Եվ, այդ հայտարարությունը ևս արվել էր առանց նախորդ որոշման մեջ փոփոխություններ կատարելու կամ դրա գործողությունը կասեցնող նոր որոշում ընդունելու։
Փորձագետը նույն համատեքստում է դիտարկում նաև եկամուտների հայտարարագման գործընթացին վերաբերող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկման դիմաց գանձվող 3000 դրամ պետական տուրքը չեղարկելու մասին, որին ևս ո՛չ նախորդել, ո՛չ էլ առ այս պահը հաջորդել է իրավական կարգավորման որևէ գործընթաց։
«Ամենայն հավանականությամբ, նույնիսկ մտքներով չէր անցել, որ էլեկտրոնային ստորագրության համար այդ գումարը, որը մարտ ամսից պետք է գանձվի, կարող է նման ահռելի չափերի հասնել։ Դա շատ լուրջ թիվ է, տարեկան 20 մլն դոլարի կարգի»,– նշում է Մարգարյանը։
Հիշեցնենք` փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը պետք է դառնա 300 դրամ։ Սա ավագանու դեռևս անցյալ տարի ընդունած որոշումն է, որ մինչ այս պահն էլ մնում է ուժի մեջ և կարող է փոփոխվել կամ չեղարկվել միայն ավագանու համապատասխան որոշմամբ։
Ուղեվարձի փոփոխության օրակարգով ավագանու արտահերթ նիստը նշանակված է հունվարի 31-ին։
100 դրամ, ոչ ավելին․ Մարությանը կոչ է անում փետրվարի 1-ից շարունակել բոյկոտը
Լրահոս
0