https://arm.sputniknews.ru/20250128/150-dram-300i-pvokharen-avinjann-arden-patetner-gnats-qaghaqacinerin-bvonusner-e-arajarkum-85219264.html
150 դրամ` 300–ի փոխարեն․ Ավինյանն արդեն փաթեթներ գնած քաղաքացիներին բոնուսներ է առաջարկում
150 դրամ` 300–ի փոխարեն․ Ավինյանն արդեն փաթեթներ գնած քաղաքացիներին բոնուսներ է առաջարկում
Sputnik Արմենիա
Ավինյանը խոստանում է, որ հաջորդող տարիներին եթե սակագինը կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով։ 28.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-28T20:01+0400
2025-01-28T20:01+0400
2025-01-28T21:25+0400
երևան
սակագին
տրանսպորտ
տիգրան ավինյան
ուղևոր
տոմս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676306_0:48:1601:948_1920x0_80_0_0_37af1e8a2d2d72c5b558f558f2bb64e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել։ Այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ է հայտնում իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։Ասում է՝ լսել, կարդացել են բազմաթիվ բողոքներն ու մեկնաբանությունները և որոշում կայացրել փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմսի նոր սակագին` 150 դրամ։Ի՞նչ պետք է անել միասնական տոմսային համակարգին անցնելու համար. քայլերի հերթականությունԱյս սակագինը, վստահեցնում է Ավինյանը, կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում, իսկ հաջորդող տարիներին կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։Ըստ նրա՝ սակագնի այս բարձրացումը քաղաքային իշխանություններին թույլ կտա լուծել տարբեր խնդիրներ, օրինակ, նոր կանգառասրահներ տեղադրել և այլն։Նշենք, որ Ավինյանը դեռ երեկ` գործակարգավարական վերջին նիստի ժամանակ շարունակում էր պնդել, որ կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Նա ասել էր՝ հետքայլ չի լինի` հանրային տրանսպորտը նոր սակագներով կսկսի գործել փետրվարի 1-ից։Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։50 հազար դրամով տուգանել չեն կարող. Հայկ Մարությանը` ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676306_0:0:1601:1200_1920x0_80_0_0_0ab1d5dcb99cf140b06101fd061a156c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, սակագին, տրանսպորտ, տիգրան ավինյան, ուղևոր, տոմս
երևան, սակագին, տրանսպորտ, տիգրան ավինյան, ուղևոր, տոմս
150 դրամ` 300–ի փոխարեն․ Ավինյանն արդեն փաթեթներ գնած քաղաքացիներին բոնուսներ է առաջարկում
20:01 28.01.2025 (Թարմացված է: 21:25 28.01.2025) Ավինյանը խոստանում է, որ հաջորդող տարիներին եթե սակագինը կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել։ Այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ է հայտնում իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված
տեսանյութում։
Ասում է՝ լսել, կարդացել են բազմաթիվ բողոքներն ու մեկնաբանությունները և որոշում կայացրել փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմսի նոր սակագին` 150 դրամ։
Այս սակագինը, վստահեցնում է Ավինյանը, կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում, իսկ հաջորդող տարիներին կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։
«Մենք որոշել ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ ուղևորությունների փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով»,- ասում է Ավինյանը։
Ըստ նրա՝ սակագնի այս բարձրացումը քաղաքային իշխանություններին թույլ կտա լուծել տարբեր խնդիրներ, օրինակ, նոր կանգառասրահներ տեղադրել և այլն։
Նշենք, որ Ավինյանը դեռ երեկ` գործակարգավարական վերջին նիստի ժամանակ շարունակում էր պնդել, որ կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Նա ասել էր՝ հետքայլ չի լինի` հանրային տրանսպորտը նոր սակագներով կսկսի գործել փետրվարի 1-ից։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր
8 տեսակի ուղետոմս։