00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:11
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:07
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Культурный коллаборационизм артиста балета Михаила Дудко
15:04
23 ր
Исторический ликбез
Судьба Михаила Дудко: был прощен, но не значит, что не виноват
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոյկոտելու ենք. երևանցիները` հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին

Բաժանորդագրվել
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Չնայած վերջին օրերին Երևանի քաղաքապետարանը պարբերաբար խոսում է հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ տարբեր փոփոխությունների մասին, այնուամենայնիվ քաղաքացիները պատրաստվում են փետրվարի 1-ից բոյկոտել այդ փոփոխությունները։
Sputnik Արմենիան երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի շրջանում հարցում է իրականացրել` պարզելու, թե ինչ են անելու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո։
Քաղաքացիները վստահ են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լսի հանրության ձայնը, քանի որ մշտապես ասում է` պետությունը ժողովուրդն է կառավարում։
«Ոտքով եմ քայլելու` որքան հնարավոր է։ Սպասում ենք, որ ժողովուրդն ինչ–որ ակցիա կկազմակերպի։ Կմիանանք դրան»,– նշեց երևանցիներից մեկը։
Մյուսներն էլ են շեշտում` բոյկոտելու են, իսկ փաթեթներից կօգտվեն, եթե դրանք լինեն 100 դրամի շրջանակներում։
Տրանսպորտից օրական 4 և ավելի անգամ օգտվողներ կան, որ կարծում են` կգնեն քարտերն ու ամսական փաթեթներից կօգտվեն, քանի որ այդպես իրենց համար ավելի մատչելի կլինի։
Կան նաև երևանցիներ, որ դեռ չգիտեն, թե ինչ են անելու, հաշվարկներ չեն արել` հասկանալու, թե որ փաթեթն է իրենց ավելի ձեռնտու։
Սակագների փոփոխություններից դժգոհ են հատկապես մերձակա բնակավայրերից Երևանում աշխատանքի եկող քաղաքացիները, քանի որ 200-400 դրամի շրջանակում ուղեվարձ են տալիս միջքաղաքային տրանսպորտին, ու վստահ են` կդժվարանան այդքան գումար էլ վճարել մայրաքաղաքում երթևեկելու համար։
Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։
Հունվարի 28–ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ականջալուր լինելով բազմաթիվ բողոքներին և մեկնաբանություններին՝ որոշում է կայացվել 1 ուղևորատոմսի սակագինը փետրվարի 1-ից սահմանել 150 դրամ` ավելի վաղ առաջարկվող 300–ի փոխարեն։
Ուղեվարձի փոփոխության օրակարգով ավագանու արտահերթ նիստը նշանակված է հունվարի 31-ին։
100 դրամ, ոչ ավելին․ Մարությանը կոչ է անում փետրվարի 1-ից շարունակել բոյկոտը
Լրահոս
0