2018 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանում ԶՈւ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ նշվել է Հայոց բանակի օրը։Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ։ Տեղեկությունը հայտնում էՇարանցմանը հաջորդել է պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։Հիշեցնենք` 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:ՀՀ իշխանությունը բանակի բարեփոխման գործընթացի ներքո ջախջախում է այն. Սերժ Սարգսյան
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը։
2018 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանում ԶՈւ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ նշվել է Հայոց բանակի օրը։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ։ Տեղեկությունը հայտնում է
Շարանցմանը հաջորդել է պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Հիշեցնենք` 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: