https://arm.sputniknews.ru/20250127/mahacel-e-lragrvogh-armen-duljany-85168998.html
Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը
Sputnik Արմենիա
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի... 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T15:31+0400
2025-01-27T15:31+0400
2025-01-27T15:47+0400
արմեն դուլյան
մահ
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60111605_0:44:1600:945_1920x0_80_0_0_464ea47e3eee801ef554de477af01985.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։Մայիսին նա կդառնար 72 տարեկան։Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։Sputnik Արմենիա գործակալության ողջ աշխատակազմը ցավակցում է լրագրողի հարազատներին ու ընկերներին։Հոգեհանգստի ու հուղարկավորության ժամի ու տեղի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։Դպրոցն ավարտելուց հետո Արմեն Դուլյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երևանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, 1990-ականների սկզբին աշխատել է ռադիո «Ռոսիայի» երևանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում։1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։1994 թվականից ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար, 2008 թվականի ամռանը հրաժարվել է շարունակել աշխատանքն «Ազատություն» ռադիոկայանում։Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում վարել է «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել և հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում։Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում, այնտեղից հեռացել է 2018 թվականի մարտին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60111605_176:0:1600:1068_1920x0_80_0_0_419ed3ae078ae9e59e6c64301839bd9e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն դուլյան, մահ, լրագրող
արմեն դուլյան, մահ, լրագրող
Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը
15:31 27.01.2025 (Թարմացված է: 15:47 27.01.2025) 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Մայիսին նա կդառնար 72 տարեկան։
Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել
Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա
վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։
Sputnik Արմենիա գործակալության ողջ աշխատակազմը ցավակցում է լրագրողի հարազատներին ու ընկերներին։
Հոգեհանգստի ու հուղարկավորության ժամի ու տեղի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Դպրոցն ավարտելուց հետո Արմեն Դուլյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երևանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, 1990-ականների սկզբին աշխատել է ռադիո «Ռոսիայի» երևանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում։
1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։
1994 թվականից ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար, 2008 թվականի ամռանը հրաժարվել է շարունակել աշխատանքն «Ազատություն» ռադիոկայանում։
Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում վարել է «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել և հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։
2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում։
Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում, այնտեղից հեռացել է 2018 թվականի մարտին։