00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:23
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
23 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի պարադոքսը. արտաքսել ապօրինի ներգաղթյալներին, թեև նրանք մեծ օգուտ են բերում երկրին

© AP Photo / Julia Demaree NikhinsonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2025
Բաժանորդագրվել
Երևի լսել եք այսպես կոչված «ծննդաբերական զբոսաշրջության» մասին, երբ տարբեր երկրների բնակիչներ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխան ծնվի ԱՄՆ-ում կամ որևէ այլ առաջատար երկրում, որտեղ գործում է «jus soli»-ն՝ այն կանոնը, ըստ որի՝ եթե ծնվել ես տվյալ երկրի տարածքում, դառնում ես այդ պետության քաղաքացի։
Ոմանք պնդում են, թե Հայաստանում էլ բոլոր իշխանությունների օրոք այդ երևույթը տարածված է եղել, քանզի հասկանալի է, որ մեր փոքր հանրապետության քաղաքացու և Միացյալ Նահանգների քաղաքացու հնարավորություններն, ինչպես ասում են, սար ու ձոր են` թեկուզ այն պատճառով, որ կարող ես Լոսում կամ Գլենդելում նստած սոցցանցերում օր ու գիշեր մեղադրել մեզ` հայաստանցիներին` պետական մտածողության իսպառ բացակայության և հայրենիքն այս օրին հասցնելու մեջ։ Ինչպես ասում են՝ մանրուք է, բայց հաճելի։
Ի դեպ, այդ «jus soli»-ն, այսինքն՝ տվյալ հողում ծնված լինելու շնորհիվ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը գործում է գրեթե ողջ արևմտյան կիսագնդում՝ Արգենտինայից ու Կանադայից մինչև Ճամայկա և Մեքսիկա։ Բայց Միացյալ Նահանգներում այն պատմական արմատներ ունի։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1865 թվականին, Ամերիկայում ընդունվեց 13-րդ սահմանադրական փոփոխությունը, որը վերացրեց ստրկությունը։ Բայց հիմնականում Աֆրիկայից բերված նախկին ստրուկների և նրանց երեխաների քաղաքացիության հարցը բաց մնաց։
Թրամփը կրկին փոխել է «ամերիկյան Արագածի» անունը, և դա ամենևին պատահական չէ
Այդ պատճառով էլ երեք տարի անց հաստատվեց 14-րդ սահմանադրական փոփոխությունը, ըստ որի քաղաքացիություն էին ստանում ԱՄՆ-ի տարածքում ծնվածները՝ անկախ այն բանից, թե նրանց ծնողներն ինչ կարգավիճակ ունեին։ Այ սա՛ է ուզում վերացնել Դոնալդ Թրամփը։ Բայց դա հեշտ չէ։
Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների երկու երրորդի աջակցությունը` պլյուս նահանգների երեք քառորդի հավանությունը։ Մինչդեռ Թրամփի որոշման դեմ արդեն դատական հայցեր են ներկայացրել երկու տասնյակից ավելի նահանգներ, ինչպես նաև Սան-Ֆրանցիսկոն և Վաշինգտոնը, որտեղ իշխում են դեմոկրատները և որոնք անվանում են ներգաղթյալների համար ապաստան համարվող բնակավայրեր։
Իհարկե, Թրամփի օգտին է հասարակական կարծիքը. ըստ վերջին հարցումների` ամերիկացիների մեծամասնությունը՝ 55 տոկոսը, կողմ է, որ ներգաղթյալների հասքը կտրուկ սահմանափակվի։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր մասնագետները միաբերան պնդում են՝ Ամերիկայում ժողովրդագրական իրավիճակի բարելավման փաստորեն միակ երաշխիքն այժմ ներգաղթյալներն են։
Ամբողջատիրության գաղափարն ապրում է յուրաքանչյուր մտածող մարդու գլխում. Ջորջ Օրուել
Գիտեք, երևի, Հայաստանի որոշ մարզերում, օրինակ` Լոռիում և Շիրակում, վաղուց արդեն ավելի շատ մարդ է մահանում, քան ծնվում։ Ամերիկայում, մասնագետների կանխատեսումներով, նույնն է լինելու առաջիկա տարիներին։ Եվ ուրեմն բնակչության ավելացման միակ աղբյուրը ներգաղթյալներն են։ Եթե նրանք չլինեն, որոշ ոլորտներ, մասնավորապես, գյուղատնտեսությունը, կարող են հսկայական կորուստներ կրել, իսկ երկրի համախառն ներքին արդյունքը կնվազի 5-ից 10 տոկոսով։ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Թարեք Հասանն է պնդում։
Էսպիսի նախապաշարմունք էլ կա. ներգաղթյալները վնասում են տեղացիներին նաև նրանով, որ զբաղեցնում են նրանց համար նախատեսված աշխատատեղերը և համաձայնում են աշխատել շատ ավելի ցածր աշխատավարձով։ Մասնագետները սա էլ են հերքում։
Կալիֆոռնիայի համալսարանի երկարամյա հետազոտությունները ցույց են տվել, որ միգրացիան գործնականում չի ազդում տեղացիների աշխատավարձի վրա։ Այսինքն, պարզապես անհիմն են այն պնդումները, թե գործատուն իջեցնում է տեխասցի Ջոնի աշխատավարձը միայն այն պատճառով, որ Արագածոտնի մարզից եկած Վաղարշակը համաձայն է կես գնով աշխատել։ Սա ուղղակի տարածված միֆ է։
Ոմանք ասում են՝ դե, պետք է զատել օրինական ներգաղթյալներին անօրինականներից։ Կներեք, հակադարձում են ընդդիմախոսները, իսկ անօրինականը ի՞նչ է՝ չի՞ աշխատում, օգուտ բերելով պետությանը։ Ամերիկայի աշխատանքի նախարարության տվյալներով` երկրի բուսաբուծական ֆերմաների աշխատողների 70 տոկոսը ներգաղթյալներ են, ընդ որում` նրանց մի զգալի մասը անօրինական ներգաղթյալներ են։ Ավելին` ԱՄՆ-ի պետական բյուջեի ամեն վեցերորդ դոլարը ներգաղթյալների հարկերից է գոյանում, իսկ այդ հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 600 միլիարդ դոլար։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե անօրինական ներգաղթյալները հարկ չեն վճարում, չարաչար սխալվում է՝ այն էլ ինչպես են վճարում։
Տնտեսական քաղաքականության ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ 2022 թվականին անօրինական ներգաղթյալների մուծած հարկերը գերազանցել են 100 միլիարդ դոլարը։
Մոգական արտահայտություն, որն անում ենք, երբ գալիս է ղեկավարին գնահատական տալու ժամանակը
Խոստովանենք ուրեմն, որ եթե մեր թիվ մեկ հերոսը հարկատուն է, ապա անօրինական ներգաղթյալին էլ պետք է հերոս անվանենք։ Այնինչ Ամերիկայի նորընտիր նախագահը հրահանգել է անմիջապես սկսել նրանց զանգվածային դիփորթը՝ արտաքսումը։ Բա դրա համար եմ ասում՝ Թրամփի պարադոքսը։
Լրահոս
0