https://arm.sputniknews.ru/20250127/inch-nvor-pvopvokhutjunner-en-uzhi-mej-mtel-harkajin-hajtararagrman-kargi-mej-vorvoshum-85174690.html
Ի՞նչ նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել հարկային հայտարարագրման կարգի մեջ. որոշում
Ի՞նչ նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել հարկային հայտարարագրման կարգի մեջ. որոշում
Sputnik Արմենիա
Աշխատավարձի, ավանդներից և արժեթղթերից ստացված տոկոսների, գույքի վարձակալությունից ստացված եկամուտների մասով տվյալները ՊԵԿ–ն ավտոմատ կերպով կգեներացնի իր... 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T18:25+0400
2025-01-27T18:25+0400
2025-01-27T18:28+0400
հայտարարագիր
հայտարարագրում
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
նաիրի սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51159266_0:0:1600:901_1920x0_80_0_0_84aeba3dcdec1a722d5b7fd95da957a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես ուժի մեջ են մտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջարկած հարկային հայտարարագրերի կազմման կարգի փոփոխությունները: Դրանք հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի arlis.am պաշտոնական հարթակում։300 հազար դրամի շեմ է սահմանված նաև որպես նվիրատվություն և որպես ժառանգություն գույք ստանալու համար։ Ենթակա է հայտարարագրման, եթե դրա ծավալը գերազանցում է 300 հազար դրամը։Հստակեցում կա նաև գործուղման վճարների հայտարարագրման և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի համար գործատուից ստացված այլ հատուցումների վերաբերյալ: Այս տողը պետք է լրացնել, եթե մեկ տարվա ընթացքում այդ փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է 3 մլն դրամ և ավելի։Ոչ թե քարտին, այլ հաշվեհամարին փոխանցում արեք. Սարգսյանը` հայտարարագրման սողանցքների մասինՄնացած եկամուտների (աշխատավարձ, ավանդներից և արժեթղթերից ստացված տոկոսներ, գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ և այլն) մասով տվյալները ՊԵԿ–ն ավտոմատ կերպով կգեներացնի իր բազայից:Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51159266_118:0:1541:1067_1920x0_80_0_0_4b41d32be210dc45b19d66247513a8b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայտարարագիր, հայտարարագրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), նաիրի սարգսյան
հայտարարագիր, հայտարարագրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), նաիրի սարգսյան
Ի՞նչ նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել հարկային հայտարարագրման կարգի մեջ. որոշում
18:25 27.01.2025 (Թարմացված է: 18:28 27.01.2025) Աշխատավարձի, ավանդներից և արժեթղթերից ստացված տոկոսների, գույքի վարձակալությունից ստացված եկամուտների մասով տվյալները ՊԵԿ–ն ավտոմատ կերպով կգեներացնի իր բազայից:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես ուժի մեջ են մտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջարկած հարկային հայտարարագրերի կազմման կարգի փոփոխությունները: Դրանք հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի
arlis.am պաշտոնական հարթակում։
Մասնավորապես, անհատույց ստացված եկամուտների մասին կետում նշված է, որ հարկային հայտարարագրում նշված համապատասխան տողը լրացվում է այն դեպքում, երբ ստացված գումարը (միանվագ, այլ ոչ թե մեկ տարվա համար) կազմել է 300 հազար դրամ և ավելի: Եթե այս ծավալը գերազանցվել է, գումարը հայտարարագրվում է, բայց չի հարկվում:
300 հազար դրամի շեմ է սահմանված նաև որպես նվիրատվություն և որպես ժառանգություն գույք ստանալու համար։ Ենթակա է հայտարարագրման, եթե դրա ծավալը գերազանցում է 300 հազար դրամը։
Հստակեցում կա նաև գործուղման վճարների հայտարարագրման և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի համար գործատուից ստացված այլ հատուցումների վերաբերյալ: Այս տողը պետք է լրացնել, եթե մեկ տարվա ընթացքում այդ փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է 3 մլն դրամ և ավելի։
Մնացած եկամուտների (աշխատավարձ, ավանդներից և արժեթղթերից ստացված տոկոսներ, գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ և այլն) մասով տվյալները ՊԵԿ–ն ավտոմատ կերպով կգեներացնի իր բազայից:
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է
հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։