https://arm.sputniknews.ru/20250126/vaghvanic-arden-kkirarven-navigacivon-kaparakniqnery-pek-85144194.html
Վաղվանից արդեն կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները․ ՊԵԿ
Վաղվանից արդեն կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները․ ՊԵԿ
Sputnik Արմենիա
Նավիգացիոն կապարակնիքները փոխադրողներին տրամադրվելու են Վերին Լարսի անցակետում, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել և կատարել վճարումներ։ 26.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-26T15:39+0400
2025-01-26T15:39+0400
2025-01-26T15:43+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
կապարակնիք
վերին լարս
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
բելառուս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74396726_0:256:1600:1156_1920x0_80_0_0_95b48f0f9c9b00ba3f097e9583e24d7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 27-ից դեպի ՌԴ և Բելառուս կամ ՌԴ-ի և Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող մի շարք ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլային, ծխախոտային ապրանքներին, տրիկոտաժին, կոշկեղենին, հեռախոսային սարքավորումներին, մոնիտորներին և այն ապրանքներին, որոնք Բելառուսի օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են այդ երկրում:Հիշեցնենք՝ 2024թ․ սեպտեմբերին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Դավիդովն ասել էր, որ ԵՏՀ-ն հույս ունի՝ նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը գործնականում կսկսի կիրառվել արդեն 2025 թվականին:2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից ստորագրված նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլին։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74396726_0:0:1600:1200_1920x0_80_0_0_17c08e8eade0457669115c7c35292ada.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), կապարակնիք, վերին լարս, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բելառուս, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), կապարակնիք, վերին լարս, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բելառուս, ռուսաստան
Վաղվանից արդեն կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները․ ՊԵԿ
15:39 26.01.2025 (Թարմացված է: 15:43 26.01.2025) Նավիգացիոն կապարակնիքները փոխադրողներին տրամադրվելու են Վերին Լարսի անցակետում, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել և կատարել վճարումներ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 27-ից դեպի ՌԴ և Բելառուս կամ ՌԴ-ի և Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող մի շարք ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլային, ծխախոտային ապրանքներին, տրիկոտաժին, կոշկեղենին, հեռախոսային սարքավորումներին, մոնիտորներին և այն ապրանքներին, որոնք Բելառուսի օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են այդ երկրում:
Նավիգացիոն կապարակնիքները փոխադրողներին կտրամադրվեն Վերին Լարսի անցման կետում։ Սակայն կապարակնիք ստանալու համար անհրաժեշտ է նախքան անցակետ ժամանելը գրանցվել համապատասխան կայքում, նախապես կատարել վճարումներ և այլն:
Հիշեցնենք՝ 2024թ․ սեպտեմբերին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)
Ռուսլան Դավիդովն ասել էր, որ ԵՏՀ-ն հույս ունի՝ նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը գործնականում կսկսի կիրառվել արդեն 2025 թվականին:
2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից ստորագրված նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլին։