https://arm.sputniknews.ru/20240930/navigacivon-kaparakniqneri-masin-hamadzajnagiry-eth-n-aknkalum-e-kirarel-2025tin-81281698.html
Նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը ԵՏՀ-ն ակնկալում է կիրառել 2025թ–ին
Նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը ԵՏՀ-ն ակնկալում է կիրառել 2025թ–ին
Sputnik Արմենիա
Եվրասիական հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը ապրանքների և մարդկանց տեղաշարժը պարզեցնելու, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման համար: 30.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-30T17:30+0400
2024-09-30T17:30+0400
2024-09-30T17:43+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
կապարակնիք
օրենք
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81280921_0:0:1199:674_1920x0_80_0_0_88fb327745c47693092560a32243317e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, որ նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը գործնականում կսկսի գործել արդեն 2025 թվականին: Այդ մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Դավիդովը։Պաշտոնյայի խոսքով՝ մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծումը գերակա խնդիր է մաքսային մարմինների և ԵՏՀ-ի համար: Առաջին քայլը նավիգացիոն կնիքների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի գործարկումն է: Առայժմ այս տեխնոլոգիայի կիրառման պատրաստակամության մասին հայտարարել են Ռուսաստանն ու Բելառուսը։ Նա հավելել է, որ միության մյուս երկրներին անհրաժեշտ է խթանել ավելի ակտիվ աշխատանքի իրենց մաքսային և տրանսպորտային ծառայությունների միջոցով:Ե՞րբ կսկսվի էլեկտրաէներգիայի առևտուրը ԵԱՏՄ–ում. մանրամասներԴավիդովն ընդգծել է, որ համաձայնագիրը ձեռնտու է ինչպես բիզնեսին, այնպես էլ վերահսկող մարմիններին: Մասնավորապես, միայն Բելառուսում նավիգացիոն կապարակնիքներով արդեն ավելի քան մեկուկես միլիոն բեռնատար է անցել, ինչը թույլ է տալիս տվյալներ հավաքել ոչ միայն տրանսպորտի և վարորդների, այլև բեռների և երթուղիների մասի ։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, կարևոր է ոչ միայն հետևել տեղեկատվությանը, այլև արդյունավետ օգտագործել այն:Մաքսային տարանցման համակարգի ամբողջական ներդրման հստակ ժամկետներն առայժմ դժվար է նշել, քանի որ դա կախված է ԵԱՏՄ բոլոր երկրների համաձայնեցված գործողություններից։ Դավիդովը նշել է, որ մաքսային ծառայությունների ինտեգրումն առանցքային խնդիրներից մեկն է։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ն պետք է արագացնի այդ գործընթացը, որպեսզի հետ չմնա ԵՄ-ից, որն արդեն առաջ է անցել մաքսային համագործակցության և մատակարարման շղթաների կառավարման ոլորտում: Նա նաև ընդգծել է տեղեկատվական համակարգերի ինտեգրման և թվային տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը միության երկրների միջև ապրանքների և մարդկանց տեղաշարժը հեշտացնելու համար:ԵՏՀ նախարարը հայտնել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հատվածում փոփոխությունների մասինՀիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից ստորագրված նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Введение единых навигационных пломб для транзита товаров по всем странам ЕАЭС - министр по таможенному сотрудничеству ЕЭК Руслан Давыдов
Sputnik Արմենիա
Введение единых навигационных пломб для транзита товаров по всем странам ЕАЭС - министр по таможенному сотрудничеству ЕЭК Руслан Давыдов
2024-09-30T17:30+0400
true
PT0M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81280921_217:0:1156:704_1920x0_80_0_0_9578b33d737a7be10a7c090da4bc04a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, կապարակնիք, օրենք, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, կապարակնիք, օրենք, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը ԵՏՀ-ն ակնկալում է կիրառել 2025թ–ին
17:30 30.09.2024 (Թարմացված է: 17:43 30.09.2024) Եվրասիական հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը ապրանքների և մարդկանց տեղաշարժը պարզեցնելու, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման համար:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, որ նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը գործնականում կսկսի գործել արդեն 2025 թվականին: Այդ մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում հայտնել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Դավիդովը։
«ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կապարակնիքների օգտագործման մասին համաձայնագիրը գործնականում կսկսի գործել արդեն այն բանից հետո, երբ միության անդամ բոլոր հինգ երկրները հայտարարեն այդ սխեմային անցնելու պատրաստակամության մասին», - ասել է Դավիդովը:
Պաշտոնյայի խոսքով՝ մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծումը գերակա խնդիր է մաքսային մարմինների և ԵՏՀ-ի համար: Առաջին քայլը նավիգացիոն կնիքների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի գործարկումն է: Առայժմ այս տեխնոլոգիայի կիրառման պատրաստակամության մասին հայտարարել են Ռուսաստանն ու Բելառուսը։ Նա հավելել է, որ միության մյուս երկրներին անհրաժեշտ է խթանել ավելի ակտիվ աշխատանքի իրենց մաքսային և տրանսպորտային ծառայությունների միջոցով:
Դավիդովն ընդգծել է, որ համաձայնագիրը ձեռնտու է ինչպես բիզնեսին, այնպես էլ վերահսկող մարմիններին: Մասնավորապես, միայն Բելառուսում նավիգացիոն կապարակնիքներով արդեն ավելի քան մեկուկես միլիոն բեռնատար է անցել, ինչը թույլ է տալիս տվյալներ հավաքել ոչ միայն տրանսպորտի և վարորդների, այլև բեռների և երթուղիների մասի ։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, կարևոր է ոչ միայն հետևել տեղեկատվությանը, այլև արդյունավետ օգտագործել այն:
Մաքսային տարանցման համակարգի ամբողջական ներդրման հստակ ժամկետներն առայժմ դժվար է նշել, քանի որ դա կախված է ԵԱՏՄ բոլոր երկրների համաձայնեցված գործողություններից։ Դավիդովը նշել է, որ մաքսային ծառայությունների ինտեգրումն առանցքային խնդիրներից մեկն է։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ն պետք է արագացնի այդ գործընթացը, որպեսզի հետ չմնա ԵՄ-ից, որն արդեն առաջ է անցել մաքսային համագործակցության և մատակարարման շղթաների կառավարման ոլորտում: Նա նաև ընդգծել է տեղեկատվական համակարգերի ինտեգրման և թվային տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը միության երկրների միջև ապրանքների և մարդկանց տեղաշարժը հեշտացնելու համար:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից ստորագրված նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլին։