https://arm.sputniknews.ru/20250122/minchev-300-000-dram-gvortsarqnery-hajtararagrman-entaka-chen-pek-nakhagah-85010871.html
Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ նախագահ
Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
Սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T11:21+0400
2025-01-22T11:21+0400
2025-01-22T11:40+0400
հայաստան
հայտարարագիր
հայտարարագրում
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827748_0:0:1500:844_1920x0_80_0_0_0cc27ae9afb0666c40f9774b4d41596a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Նա նշել է, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նմանատիպ գործարքների հանրագումարին։Նա նաև տեղեկացրել է, որ սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։Բացի այդ, եթե քաղաքացին հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել է փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառի հայտարարագրում։Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից քաղաքացուն որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։Տարբեր առիթներին ստացված դրամական նվերների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառվեն հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։Եթե քաղաքացին որևէ մեկին տվել է պարտքով գումար, ապա վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։Ասում են՝ հայտարարագրի, որ հասկանանք՝ վերջին կոպեկը որտեղից ենք քերելու․ Աննա Գրիգորյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827748_155:0:1488:1000_1920x0_80_0_0_b18bff514ff6bdc53acca95a1d237496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
հայաստան, հայտարարագիր, հայտարարագրում, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ նախագահ
11:21 22.01.2025 (Թարմացված է: 11:40 22.01.2025) Սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշել է, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նմանատիպ գործարքների հանրագումարին։
«Մենք փորձել ենք նայել, թե բանկային համակարգում այդ փոխանցումներն ինչ պատկեր ունեն, տարբեր գնահատականներով` ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում են այդ շեմի ներքո։ 300 հազար դրամից ավելի գործարքները հայտարարագրման ենթակա են»,– ասել է ՊԵԿ նախագահը։
Նա նաև տեղեկացրել է, որ սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։
Բացի այդ, եթե քաղաքացին հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել է փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառի հայտարարագրում։
Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից քաղաքացուն որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։
Տարբեր առիթներին ստացված դրամական նվերների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառվեն հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։
Եթե քաղաքացին որևէ մեկին տվել է պարտքով գումար, ապա վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է
հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։