https://arm.sputniknews.ru/20250121/mahacel-e-sputnik-i-ev-ria-nvovvostii-lragrvogh-levonid-sviridvovy-85002455.html
Մահացել է Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը
Մահացել է Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը
Sputnik Արմենիա
Լեոնիդ Սվիրիդովը բարձր պրոֆեսիոնալիզմով լրագրող էր, բազմաթիվ տաղանդավոր նյութեր, բացառիկ հարցազրույցներ էր պատրաստել Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների... 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T21:47+0400
2025-01-21T21:47+0400
2025-01-21T22:32+0400
մահ
«ռոսիա սեգոդնյա» մտգ
լրագրող
sputnik
լեոնիդ սվիրիդով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85002625_2:0:1300:730_1920x0_80_0_0_f680e1b323d8c79f5ad60f330809e8f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. 59 տարեկան հասակում Մոսկվայում հանկարծամահ է եղել Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը, որը երկար տարիներ աշխատել է Արևելյան Եվրոպայի երկրներում։Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մահվան պատճառը պարզում են բժիշկները:Լեոնիդը լրագրությամբ զբաղվում էր 20 տարի, ВГТРК-ում սկսել է աշխատել 1992 թվականից, սեփական թղթակից է եղել Բելառուսում և թղթակցական կետի ղեկավար Պրահայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային բյուրոյում (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա, Սլովակիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Հարավսլավիա, Խորվաթիա)։ Գլխավոր գրասենյակը Պրահայում է։«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասինՌԻԱ Նովոստիում Սվիրիդովը սկսել է աշխատել 2001 թվականին, որպես սեփական թղթակից` Չեխիայում և Սլովակիայում, իսկ 2003 թվականից` Լեհաստանում։ Լեհաստանի իշխանությունները, Լեոնիդի ակտիվ լրագրողական աշխատանքի ֆոնին չեղյալ էին հայտարարել նրա հավատարմագրումը` առանց պատճառները բացատրելու։ Նրան զրկել էին կացության իրավունքից և 2015 թվականի դեկտեմբերին արտաքսել երկրից առանց դատարանի որոշման:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում 2019 թվականի հունվարի 4-ին վարույթ է ընդունել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեոնիդ Սվիրիդովի հայցն ընդդեմ Լեհաստանի»` կապված լեհական իշխանությունների կողմից արմատական հիմնարար քաղաքացիական իրավունքների խախտումների հետ, գործին տրվել է 3148/19 համարը:Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում Լեոնիդը շարունակել է զբաղվել լեհական թեմատիկայով` որպես Sputnik գործակալության մեկնաբան:Ստավրոպոլում մահացել է հայտնի ռազմական լրագրող Իգոր ՊողոսովըԼեոնիդը բարձր պրոֆեսիոնալիզմով լրագրող էր, պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր նյութեր, կատարել բացառիկ հարցազրույցներ Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների հետ, լավ ծանոթ էր նրանցից շատերին։ Աչքի էր ընկնում տարածաշրջանի պատմության խորը իմացությամբ։«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը սգում է մեր գործընկերոջ կյանքից հեռանալու կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին, մերձավորներին և բազմաթիվ ընկերներին Ռուսաստանում և արտերկրում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85002625_320:0:1293:730_1920x0_80_0_0_cd5a84540e413f78f4b5720de58b7651.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, «ռոսիա սեգոդնյա» մտգ, լրագրող, sputnik, լեոնիդ սվիրիդով
մահ, «ռոսիա սեգոդնյա» մտգ, լրագրող, sputnik, լեոնիդ սվիրիդով
Մահացել է Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը
21:47 21.01.2025 (Թարմացված է: 22:32 21.01.2025) Լեոնիդ Սվիրիդովը բարձր պրոֆեսիոնալիզմով լրագրող էր, բազմաթիվ տաղանդավոր նյութեր, բացառիկ հարցազրույցներ էր պատրաստել Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների հետ, նշել են «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբում:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. 59 տարեկան հասակում Մոսկվայում հանկարծամահ է եղել Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը, որը երկար տարիներ աշխատել է Արևելյան Եվրոպայի երկրներում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մահվան պատճառը պարզում են բժիշկները:
Լեոնիդը լրագրությամբ զբաղվում էր 20 տարի, ВГТРК-ում սկսել է աշխատել 1992 թվականից, սեփական թղթակից է եղել Բելառուսում և թղթակցական կետի ղեկավար Պրահայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային բյուրոյում (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա, Սլովակիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Հարավսլավիա, Խորվաթիա)։ Գլխավոր գրասենյակը Պրահայում է։
ՌԻԱ Նովոստիում Սվիրիդովը սկսել է աշխատել 2001 թվականին, որպես սեփական թղթակից` Չեխիայում և Սլովակիայում, իսկ 2003 թվականից` Լեհաստանում։ Լեհաստանի իշխանությունները, Լեոնիդի ակտիվ լրագրողական աշխատանքի ֆոնին չեղյալ էին հայտարարել նրա հավատարմագրումը` առանց պատճառները բացատրելու։ Նրան զրկել էին կացության իրավունքից և 2015 թվականի դեկտեմբերին արտաքսել երկրից առանց դատարանի որոշման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում 2019 թվականի հունվարի 4-ին վարույթ է ընդունել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեոնիդ Սվիրիդովի հայցն ընդդեմ Լեհաստանի»` կապված լեհական իշխանությունների կողմից արմատական հիմնարար քաղաքացիական իրավունքների խախտումների հետ, գործին տրվել է 3148/19 համարը:
Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում Լեոնիդը շարունակել է զբաղվել լեհական թեմատիկայով` որպես Sputnik գործակալության մեկնաբան:
Լեոնիդը բարձր պրոֆեսիոնալիզմով լրագրող էր, պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր նյութեր, կատարել բացառիկ հարցազրույցներ Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների հետ, լավ ծանոթ էր նրանցից շատերին։ Աչքի էր ընկնում տարածաշրջանի պատմության խորը իմացությամբ։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը սգում է մեր գործընկերոջ կյանքից հեռանալու կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին, մերձավորներին և բազմաթիվ ընկերներին Ռուսաստանում և արտերկրում: