00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստավրոպոլում մահացել է հայտնի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը

© из архива Юрия УгрюмоваИгорь Погосов (слева), Чеченская республика
Игорь Погосов (слева), Чеченская республика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իգոր Պողոսովն իր գործունեության համար արժանացել է մի շարք պետական և գերատեսչական մրցանակների։ Հյուսիսային Կովկասում մասնակցել է  հակաահաբեկչական գործողություններին և 2000 թվականի փետրվարին զինյալներից ազատագրված Գրոզնիում առաջին մամուլի ասուլիսի մասնակից է եղել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի –Sputnik. Հայտնի ռազմական լրագրող, պաշտոնաթող փոխգնդապետ Իգոր Պողոսավը մահացել է կյանքի 58–րդ տարում Ստավրոպոլում, հայտնում է «Российская газета»–ն։

Պողոսովը Հյուսիսային Կովկասում մասնակցել է  հակաահաբեկչական գործողություններին և 2000 թվականի փետրվարին զինյալներից ազատագրված Գրոզնիում առաջին մամուլի ասուլիսի մասնակից է եղել։ Պատահական չէ, որ այս լրագրողի անունը միջազգային ահաբեկիչների կողմից ներառվել է «գնդակահարման ենթակաների ցուցակում»։ 

© Photo : из архива Юрия УгрюмоваՌազմական լրագրող Իգոր Պողոսովը
Ստավրոպոլում մահացել է հայտնի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը - Sputnik Արմենիա
Ռազմական լրագրող Իգոր Պողոսովը

Իգոր Պողոսովն իր գործունեության համար արժանացել է մի շարք պետական և գերատեսչական մրցանակների։

Մի քանի տարի նա ղեկավարել է Ստավրոպոլի երկրամասի ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության աշխատանքը։ Վաստակած հանգստի անցնելով` նա չկարողացավ հրաժեշտ տալ լրագրությանը, երկար ժամանակ աշխատեց գեներալ Երմոլովի անվան կադետական դպրոցի մամուլի բաժնում։

© Photo : из архива Юрия УгрюмоваՌազմական լրագրող Իգոր Պողոսովը
Ստավրոպոլում մահացել է հայտնի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը - Sputnik Արմենիա
Ռազմական լրագրող Իգոր Պողոսովը

Ստավրոպոլի լրագրողների միությունը ցավակցություն է հայտնել Պողոսովի ընտանիքին և հարազատներին` նշելով, որ նա ոչ միայն արտասովոր թղթակից և լուսանկարիչ էր, այլև «շատ ազնիվ, կարեկից մարդ, որը պատրաստ էր ամեն պահի օգնության հասնել գործընկերին»։

Նրան լավ են հիշում նաև Հայաստանում։ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, որին հաջողվել է շփվել Պողոսովի հետ, իր հուշերն է պատմել մեր հայրենակցի մասին։

© Photo : из архива Юрия УгрюмоваՌազմական լրագրող Իգոր Պողոսովը
Ստավրոպոլում մահացել է հայտնի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը - Sputnik Արմենիա
Ռազմական լրագրող Իգոր Պողոսովը

««Դու անպայման պետք է ծանոթանաս Իգորի հետ»։ Այսպես ինձ դիմավորեցին գործընկերներս, երբ ես Հյուսիսային Կովկաս ժամանեցի որպես ՆՏՎ–ի հատուկ թղթակից։  Իգորը մեծ հեղինակություն էր վայելում լրագրողների շրջանում, որովհետև առավելագույնս աջակցում էր նրանց աշխատանքին և մեծ հարգանք ցուցաբերում»։

Երբ Պիսարենկոն եկել է Ստավրոպոլի երկրամասի ՆԳԳՎ մամուլի ծառայություն նրա հետ ծանոթանալու, իսկ Պողոսովն  այդ ծառայությունը գլխավորում էր 2000-ականների սկզբին, նա նստած ինչ–որ բան գրելիս է եղել։

«Աչքի տակով ինձ նայելով` դիմեց իր կողքին նստած կովկասյան արտաքին ունեցող թխահեր տղային. «Արմենչիկ, սուրճ կամ թեյ կազմակերպի մեր հայրենակցի համար»։ Այսպես նա հասկացրեց, որ ինձ ճանաչում է և գիտի, որ ես Հայաստանից եմ։ Մենք անմիջապես մտերմացանք։ Նա պատմեց, որ ծնունդով Գրոզնիից է, բայց արմատներով իհարկե հայ է։ Այս մասին մեր լայն ու ընկերական միջավայրում հազիվ թե որևէ մեկը գիտեր։ Շատերը չէին պատկերացնում, որ նրա ազգանունը հայկական է և այն արտասանում էին ոչ թե «Պողոսով», ինչպես ընդունված է հայերի մոտ, այլ «Պագոսով»։ Եվ չեմ կարող չնշել, որ ինձ անձամբ շատ բանով է օգնել, երբ ես Ստավրոպոլում տեղավորվում էի` չիմանալով տեղի առանձնահատկությունները»,–պատմում է Պիսարենկոն։

Նշենք, որ ռազմական լրագրող և փոխգնդապետ Իգոր Պողոսովի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 11-ին։

Լրահոս
0