https://arm.sputniknews.ru/20250121/eatm-i-het-hamagvortsakcutjuny-hajastani-tntesakan-atshi-gvortsvonneric-mekn-e-mirzvojan---84978024.html
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական աճի գործոններից մեկն է. Միրզոյան
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական աճի գործոններից մեկն է. Միրզոյան
Sputnik Արմենիա
Ի թիվս այլ հրատապ հարցերի՝ ԱԳ նախարարներն առանձնացրել են մեդիադաշտում ստեղծված իրավիճակն ու անդրադարձել առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման... 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T16:16+0400
2025-01-21T16:16+0400
2025-01-21T16:21+0400
արարատ միրզոյան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան
սերգեյ լավրով
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85004835_0:0:1600:901_1920x0_80_0_0_f48d68b2a668111f8fdd3968b5b8754f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանի համար տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման վրա ազդող գործոններից է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում նա կարևորել է Հայաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ-ում Իրանին դիտորդի կարգավիճակ տալը: Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է. ՌԴ ԱԳ նախարար«Այսօրվա հանդիպումը կայացավ անկեղծ և կառուցողական մթնոլորտում, քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր և բազմակողմանի։ Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր և անդրադարձանք Հարավային Կովկասում խաղաղության թեմային», - ասել է Միրզոյանը։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեդիադաշտում ստեղծված իրավիճակը և առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները: Նշենք, որ հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ են անցկացվել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85004835_109:0:1532:1067_1920x0_80_0_0_dae6ede8e5e7802e172359eac03f9322.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, սերգեյ լավրով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
արարատ միրզոյան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, սերգեյ լավրով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական աճի գործոններից մեկն է. Միրզոյան
16:16 21.01.2025 (Թարմացված է: 16:21 21.01.2025) Ի թիվս այլ հրատապ հարցերի՝ ԱԳ նախարարներն առանձնացրել են մեդիադաշտում ստեղծված իրավիճակն ու անդրադարձել առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիներին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանի համար տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման վրա ազդող գործոններից է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջոցով, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունը ոլորտային տարբեր ուղղություններով»,- ասել է Միրզոյանը։
Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում նա կարևորել է Հայաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ-ում Իրանին դիտորդի կարգավիճակ տալը:
«Այսօրվա հանդիպումը կայացավ անկեղծ և կառուցողական մթնոլորտում, քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր և բազմակողմանի։ Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր և անդրադարձանք Հարավային Կովկասում խաղաղության թեմային», - ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեդիադաշտում ստեղծված իրավիճակը և առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները:
Նշենք, որ հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ են անցկացվել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։