https://arm.sputniknews.ru/20250121/mvoskvaji-ev-erevani-mijev-shpman-dadary-haghtaharvats-e-rd-ag-nakharar--84977328.html
Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է. ՌԴ ԱԳ նախարար
Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է. ՌԴ ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ ռազմաքաղաքական ոլորտում պայմանավորվածություններին։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T15:37+0400
2025-01-21T15:37+0400
2025-01-21T15:40+0400
սերգեյ լավրով
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
նախարար
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85003066_0:52:3156:1827_1920x0_80_0_0_6f2a985e4647f545306447d25ce7a4a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նա նշեց, որ մի շարք հարցերում կողմերին հաջողվել է հասնել փոխընդունելի լուծումների։ Լավրովն ընդգծեց, որ ամենաբարձր մակարդակով կանոնավոր երկխոսություն է պահպանվում՝ հիշեցնելով երկու երկրների ղեկավարների նախորդ տարվա հանդիպումներն ու Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը։Սերգեյ Լավրովը հույս ունի, որ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով այսօրվա բանակցությունները կօգնեն լուծել խնդիրները, որոնք ծագել են վերջին շրջանում և լրատվամիջոցներում երբեմն ոչ այնքան համարժեք արձագանք ստացել։Նրա խոսքով` ռուսական կողմը հավատարիմ է Երևանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85003066_358:0:3089:2048_1920x0_80_0_0_d9b623fec922a5970cd18195b41f533d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նախարար, արարատ միրզոյան
սերգեյ լավրով, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նախարար, արարատ միրզոյան
Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է. ՌԴ ԱԳ նախարար
15:37 21.01.2025 (Թարմացված է: 15:40 21.01.2025) Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ ռազմաքաղաքական ոլորտում պայմանավորվածություններին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշեց, որ մի շարք հարցերում կողմերին հաջողվել է հասնել փոխընդունելի լուծումների։ Լավրովն ընդգծեց, որ ամենաբարձր մակարդակով կանոնավոր երկխոսություն է պահպանվում՝ հիշեցնելով երկու երկրների ղեկավարների նախորդ տարվա հանդիպումներն ու
Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը։
Սերգեյ Լավրովը հույս ունի, որ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով այսօրվա բանակցությունները կօգնեն լուծել խնդիրները, որոնք ծագել են վերջին շրջանում և լրատվամիջոցներում երբեմն ոչ այնքան համարժեք արձագանք ստացել։
«Մենք, ինչպես արդեն ասացի, բաց քննարկել ենք մեր հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,–նշեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով` ռուսական կողմը հավատարիմ է Երևանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։
Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել
աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ
հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։