https://arm.sputniknews.ru/20250121/te-inch-klini-hetvo-khaskananq-ararat-mirzvojany-em-in-andamakcelu-orinagtsi-masin-84977442.html
«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում Միրզոյանը որոշակի պարզաբանումներ է տվել լայն արձագանք ստացած օրինագծի վերաբերյալ։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T15:38+0400
2025-01-21T15:38+0400
2025-01-21T15:40+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84975914_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a2a6b50954fc0f24d728c12ab6e19f0b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության հավանությանն արժանացած որոշման նախագծում, որը վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, չի խոսվում որևէ ժամկետի կամ կոնկրետ մեխանիզմի մասին: Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա շեշտեց՝ օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է։ Արտախորհրդարանական քաղաքական ուժերը հավաքագրել են անհրաժեշտ 60 հազար ստորագրություններն ու նախաձեռնությունը մեխանիկորեն վերածվել է օրինագծի։ Այն արդեն պետք է քննարկվի խորհրդարանում։Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունների մասին չի կարող դատողություններ անել։ Նրա խոսքով՝ նման հարց կքննարկվի, եթե նման հակասություններ առաջանան։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84975914_396:0:1836:1080_1920x0_80_0_0_2724d8a0535bb7394f85f0440dd32c39.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, արարատ միրզոյան, видео
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, արարատ միրզոյան, видео
«Թե ինչ կլինի հետո, կհասկանանք». Արարատ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագծի մասին
15:38 21.01.2025 (Թարմացված է: 15:40 21.01.2025) Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում Միրզոյանը որոշակի պարզաբանումներ է տվել լայն արձագանք ստացած օրինագծի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության հավանությանն արժանացած որոշման նախագծում, որը վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, չի խոսվում որևէ ժամկետի կամ կոնկրետ մեխանիզմի մասին: Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց՝ օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է։ Արտախորհրդարանական քաղաքական ուժերը հավաքագրել են անհրաժեշտ 60 հազար ստորագրություններն ու նախաձեռնությունը մեխանիկորեն վերածվել է օրինագծի։ Այն արդեն պետք է քննարկվի խորհրդարանում։
«Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին։ Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի, և այսքանը։ Թե ինչ կլինի հետո, կհասկանանք։ Այս օրինագիծն այլ բան չի ենթադրում»,- ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունների մասին չի կարող դատողություններ անել։ Նրա խոսքով՝ նման հարց կքննարկվի, եթե նման հակասություններ առաջանան։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։