https://arm.sputniknews.ru/20250121/alievy-vrezh-e-lutsum-zatuliny-baqvum-arcakhi-ghekavarneri-datavarutjan-masin--85005406.html
Փաշինյանը մատը մատին չխփեց, Ալիևը վրեժ է լուծում․ Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին
Փաշինյանը մատը մատին չխփեց, Ալիևը վրեժ է լուծում․ Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը նշում է, որ կատարվածի ամբողջ մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T22:43+0400
2025-01-21T22:43+0400
2025-01-21T23:08+0400
կոնստանտին զատուլին
արցախ
դատ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բակո սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25716485_0:0:1600:901_1920x0_80_0_0_c4d0e1c84c06848efceb3230c2c1f9a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ցուցադրական «դատավարություն»․ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսպես է անվանել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում շարունակվող դատավարությունը։ Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունն է։ Պետդումայի պատգամավորը հիշեցնում է՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված են եղել թողնել իրենց տները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները և փախչել Հայաստան։ Նրա խոսքով՝ Արցախից հայերի գաղթը 24 ժամ հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով և տեսանելի է եղել տիեզերքից։ Հավելում է՝ դատելով այն ամենից, ինչ այսօր Բաքվում է կատարվում, փախստականները ճիշտ էին, երբ չէին համաձայնում «Ադրբեջանում դրախտային կյանքի հեռանկարին»։ Զատուլինի խոսքով՝ սա 21-րդ դարի խայտառակությունն է. թեպետ ավելի փոքր և ոչ այնքան արյունալի մասշտաբներով, բայց կրկնվում են 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ հաշվեհարդարի սարսափները։Նա հավելում է, որ, ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի և նախկին ղեկավարների այս ողբերգական պատմության ստվերն ընկնում է նաև Ռուսաստանի վրա, որը խաբվել է իր խաղաղապահ գործողությամբ։ Ըստ նրա՝ հենց դրանից էլ այսօր օգտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչն ամոթ է։ Եզրափակելով խոսքը՝ Զատուլինն ասում է, որ ներկայում ռուս-հայկական «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարություն է պատրաստում Բաքվում շարունակվող դատաքննության վերաբերյալ:Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25716485_140:0:1560:1065_1920x0_80_0_0_b517bfa9f9fa9a1725f1d16439e8407e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնստանտին զատուլին, արցախ, դատ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բակո սահակյան
կոնստանտին զատուլին, արցախ, դատ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բակո սահակյան
Փաշինյանը մատը մատին չխփեց, Ալիևը վրեժ է լուծում․ Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին
22:43 21.01.2025 (Թարմացված է: 23:08 21.01.2025) Պատգամավորը նշում է, որ կատարվածի ամբողջ մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ցուցադրական «դատավարություն»․ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսպես է անվանել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում շարունակվող դատավարությունը։ Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունն է։
«1987թ. հոկտեմբերից մինչև 2024թ. ապրիլի 22-ը հարուցված 1389 քրեական գործերով «ռազմական» հանցագործությունների մեջ մեղադրվողների աթոռին են հայտնվել իմ ընկերները՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը և մյուսները, այդ թվում ՝ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիությունը՝ կիսելու Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը»,- իր տելեգրամյան ալիքում գրում է Զատուլինը։
Պետդումայի պատգամավորը հիշեցնում է՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված են եղել թողնել իրենց տները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները և փախչել Հայաստան։
Նրա խոսքով՝ Արցախից հայերի գաղթը 24 ժամ հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով և տեսանելի է եղել տիեզերքից։
Հավելում է՝ դատելով այն ամենից, ինչ այսօր Բաքվում է կատարվում, փախստականները ճիշտ էին, երբ չէին համաձայնում «Ադրբեջանում դրախտային կյանքի հեռանկարին»։
Զատուլինի խոսքով՝ սա 21-րդ դարի խայտառակությունն է. թեպետ ավելի փոքր և ոչ այնքան արյունալի մասշտաբներով, բայց կրկնվում են 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ հաշվեհարդարի սարսափները։
«Լեռնային Ղարաբաղի հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը նրանցից ազատվել է դավադրության արդյունքում։ Ողջ ընթացքում, երբ գերեվարված Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և այլք տանջվում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի առաջնորդը մատը մատին չխփեց նրանց ազատ արձակելու համար»,- շեշտում է Զատուլինը։
Նա հավելում է, որ, ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի և նախկին ղեկավարների այս ողբերգական պատմության ստվերն ընկնում է նաև Ռուսաստանի վրա, որը խաբվել է իր խաղաղապահ գործողությամբ։
Ըստ նրա՝ հենց դրանից էլ այսօր օգտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչն ամոթ է։
Եզրափակելով խոսքը՝ Զատուլինն ասում է, որ ներկայում ռուս-հայկական «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարություն է պատրաստում Բաքվում շարունակվող դատաքննության վերաբերյալ:
Հիշեցնենք` հունվարի 17-ին Ադրբեջանում
սկսվեցին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Բաքվի դատարանը
Ռուբեն Վարդանյանին ժամանակ տվեց նյութերը ուսումնասիրելու համար, սակայն մերժեց համատեղել նրա գործը մյուսների հետ։