https://arm.sputniknews.ru/20240419/rusastanum-jermuki-khmbaqanakneri-vatsharqi-zhamanakavvor-sahmanapakumnery-hanvel-en-74755050.html
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Sputnik Արմենիա
Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներից ստացել է լաբորատոր տվյալներ, որոնք հաստատում էին հանքային ջրի մեջ քացախաթթվի բացակայությունը։ 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T21:30+0400
2024-04-19T21:30+0400
2024-04-19T21:30+0400
ջերմուկ
«ջերմուկ գրուպ» փբը
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ռուսաստան
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271121_0:85:1600:985_1920x0_80_0_0_593fc8a6f0851efe027e8693d6ed228f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում հանվել են «Ջերմուկ» հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանվել էին Վլադիկավկազում մահացու թունավորման դեպքի ֆոնին:Ինչպես հայտնել են Sputnik Արմենիայի աղբյուրները, Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներից (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից) ստացել է հանքային ջրի նմուշների (ավելի կոնկրետ՝ այն խմբաքանակների, որոնց վերաբերյալ ռուսական կողմը կասկածներ է ունեցել) լաբորատոր վերլուծության արդյունքները։Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել էր «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքը այն տեղեկություններից հետո, որ Վլադիկավկազի բնակիչը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում, երբ այդ հանքային ջրի շշով քացախ է խմել:Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ ձեռնարկության կողմից թողարկվող հանքային ջրի բոլոր խմբաքանակներն անցնում են ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ստուգումներ, որոնք հաստատում են դրանց համապատասխանությունը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Նա նաև ընդգծել էր, որ քացախաթթուն հանքային ջուր լցնելիս չի օգտագործվում։ Միևնույն ժամանակ Պողոսյանը հիշեցրել է, որ 2000 թվականից իր ձեռնարկության արտահանման ծավալը Ռուսաստան ամեն տարի աճում է` վերջին տարիներին հասել է 15-20 մլն լիտրի, ընդ որում, նման միջադեպեր նախկինում չեն գրանցվել:ՀՀ ՍԱՏՄ–ն ՌԴ–ից պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկի» միջադեպով
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72271121_89:0:1513:1068_1920x0_80_0_0_55f3f16feaeec1cc575f15b6bad8d574.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ռուսաստան, ներմուծում
ջերմուկ, «ջերմուկ գրուպ» փբը, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ռուսաստան, ներմուծում
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներից ստացել է լաբորատոր տվյալներ, որոնք հաստատում էին հանքային ջրի մեջ քացախաթթվի բացակայությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում հանվել են «Ջերմուկ» հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանվել էին Վլադիկավկազում մահացու թունավորման դեպքի ֆոնին:
Ինչպես հայտնել են
Sputnik Արմենիայի աղբյուրները, Ռոսպոտրեբնադզորը հայ գործընկերներից (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից) ստացել է հանքային ջրի նմուշների (ավելի կոնկրետ՝ այն խմբաքանակների, որոնց վերաբերյալ ռուսական կողմը կասկածներ է ունեցել) լաբորատոր վերլուծության արդյունքները։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը
դադարեցրել էր «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքը այն տեղեկություններից հետո, որ Վլադիկավկազի բնակիչը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում, երբ այդ հանքային ջրի շշով քացախ է խմել:
Ժամանակավոր արգելքը վերաբերում էր ջրի որոշակի խմբաքանակներին, մասնավորապես 0,5 լիտր տարողությամբ ապակե շշերին, որոնք լցվել էին 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը։
Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում
նշել էր, որ ձեռնարկության կողմից թողարկվող հանքային ջրի բոլոր խմբաքանակներն անցնում են ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ստուգումներ, որոնք հաստատում են դրանց համապատասխանությունը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Նա նաև ընդգծել էր, որ քացախաթթուն հանքային ջուր լցնելիս չի օգտագործվում։ Միևնույն ժամանակ Պողոսյանը հիշեցրել է, որ 2000 թվականից իր ձեռնարկության արտահանման ծավալը Ռուսաստան ամեն տարի աճում է` վերջին տարիներին հասել է 15-20 մլն լիտրի, ընդ որում, նման միջադեպեր նախկինում չեն գրանցվել: