https://arm.sputniknews.ru/20250120/azati-zinvvorakan-kacarani-depqic-2-tari-anc-38-vkaneric-harcaqnnvel-en-miajn-4-y-pastaban-84939662.html
Ազատի զինվորական կացարանի դեպքից 2 տարի անց 38 վկաներից հարցաքննվել են միայն 4-ը. փաստաբան
Ազատի զինվորական կացարանի դեպքից 2 տարի անց 38 վկաներից հարցաքննվել են միայն 4-ը. փաստաբան
Sputnik Արմենիա
Նորայր Նորիկյանի խոսքով` գործով բոլոր վկաների ցուցմունքները հակասում են միմյանց։ Նրանք փորձում են այլ իրականություն ստեղծել, ինչով էլ պայմանավորված է... 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T15:28+0400
2025-01-20T15:28+0400
2025-01-20T15:45+0400
ազատ գյուղ
կացարան
հրդեհ
նորիկ նորիկյան
զինվոր
մահ
բենզին
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036800_0:0:1601:901_1920x0_80_0_0_0374e3ba132c2531f9dc4542898f25b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից 2 տարի անց ոչ մի դրական տեղաշարժ չկա, և ավելի շատ հարցեր են առաջացել, քան իրավասու մարմինների կողմից տրվել են պատասխաններ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։Նրա խոքով` իրավասու մարմինները գործի վերաբերյալ փնթի և ոչ կոմպետենտ վերաբերմունք են դրսևորում. 2 տարին լիովին բավարար էր գործի վրա լույս սփռելու համար։Ողբերգական վթար Արարատի մարզում. մահացածը Ազատի կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրն էԴատական նիստերի ընթացքում ցուցմունք են տվել 19 տուժողներից 14-ը։ Նորիկյանը հիշեց, որ դատավարության ընթացքում երկու ծնող մահացել են, իսկ մնացածները սպասում են իրենց հերթին։ Անգամ կացարանի սեփականատեր հանդիսացող կինը չի հարցաքննվել։Նա հայտարարեց, որ պետական մարմիններն այդպես էլ չեն հերքել դիվերսիայի տարբերակը։ Ավելին, Նորիկյանը հատուկ գրություն է ուղարկել ԱԱԾ պետին` խնդրելով պարզաբանել, թե գործի ընթացքում ինչու չի ուսումնասիրվել գործով մեղադրվող սպա Եղիշ Հակոբյանի հնարավոր կապը օտարերկրյա` մասնավորապես ադրբեջանական ծառայությունների հետ, և նրանց կողմից առաջադրանքներ կատարելու, այդ թվում` կացարանն ամբողջությամբ այրելու հնարավորությունը։«Մենք ստացել ենք պատասխան, որ ի գիտություն է ընդունվել մեր դիմումը, և նկատի կառնվի բարձրաձայնված հանգամանքները։ Մենք այլ բան չէինք սպասում»,- ասաց նա։Նրա խոսքով` գործով բոլոր վկաների ցուցմունքները հակասում են միմյանց։ Նրանք փորձում են այլ իրականություն ստեղծել, ինչով էլ պայմանավորված է նախաքննության և վկաների նկատմամբ աննախադեպ անվստահությունը։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Քրգործ է հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
ազատ գյուղ
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036800_68:0:1491:1067_1920x0_80_0_0_6c857165218cee5a0f1d8bf6e802c116.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազատ գյուղ, կացարան, հրդեհ, նորիկ նորիկյան, զինվոր, մահ, բենզին, գեղարքունիքի մարզ
ազատ գյուղ, կացարան, հրդեհ, նորիկ նորիկյան, զինվոր, մահ, բենզին, գեղարքունիքի մարզ
Ազատի զինվորական կացարանի դեպքից 2 տարի անց 38 վկաներից հարցաքննվել են միայն 4-ը. փաստաբան
15:28 20.01.2025 (Թարմացված է: 15:45 20.01.2025) Նորայր Նորիկյանի խոսքով` գործով բոլոր վկաների ցուցմունքները հակասում են միմյանց։ Նրանք փորձում են այլ իրականություն ստեղծել, ինչով էլ պայմանավորված է նախաքննության և վկաների նկատմամբ աննախադեպ անվստահությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից 2 տարի անց ոչ մի դրական տեղաշարժ չկա, և ավելի շատ հարցեր են առաջացել, քան իրավասու մարմինների կողմից տրվել են պատասխաններ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նրա խոքով` իրավասու մարմինները գործի վերաբերյալ փնթի և ոչ կոմպետենտ վերաբերմունք են դրսևորում. 2 տարին լիովին բավարար էր գործի վրա լույս սփռելու համար։
Դատական նիստերի ընթացքում ցուցմունք են տվել 19 տուժողներից 14-ը։ Նորիկյանը հիշեց, որ դատավարության ընթացքում երկու ծնող մահացել են, իսկ մնացածները սպասում են իրենց հերթին։ Անգամ կացարանի սեփականատեր հանդիսացող կինը չի հարցաքննվել։
«38 վկաներից հարցաքննվել են միայն 4-ը։ Առաջիկա դատական նիստերում հարցաքննվելու են ինչպես զորամասի հրամանատարական կազմը, այնպես էլ ԶՈւ–ի գլխավոր շտաբի ավելի բարձրաստիճան ներկայացուցիչներ»,–ասաց Նորիկյանը։
Նա հայտարարեց, որ պետական մարմիններն այդպես էլ չեն հերքել դիվերսիայի տարբերակը։ Ավելին, Նորիկյանը հատուկ գրություն է ուղարկել ԱԱԾ պետին` խնդրելով պարզաբանել, թե գործի ընթացքում ինչու չի ուսումնասիրվել գործով մեղադրվող սպա Եղիշ Հակոբյանի հնարավոր կապը օտարերկրյա` մասնավորապես ադրբեջանական ծառայությունների հետ, և նրանց կողմից առաջադրանքներ կատարելու, այդ թվում` կացարանն ամբողջությամբ այրելու հնարավորությունը։
«Մենք ստացել ենք պատասխան, որ ի գիտություն է ընդունվել մեր դիմումը, և նկատի կառնվի բարձրաձայնված հանգամանքները։ Մենք այլ բան չէինք սպասում»,- ասաց նա։
Նրա խոսքով` գործով բոլոր վկաների ցուցմունքները հակասում են միմյանց։ Նրանք փորձում են այլ իրականություն ստեղծել, ինչով էլ պայմանավորված է նախաքննության և վկաների նկատմամբ աննախադեպ անվստահությունը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի
532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրգործ է հարուցվել նաև
Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։