https://arm.sputniknews.ru/20250117/rusac-lezun-arancqajin-der-e-katarum-rd-i-ev-hajastani-haraberutjunnerum-despan-84864596.html
Ռուսաց լեզուն առանցքային դեր է կատարում ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում. դեսպան
Ռուսաց լեզուն առանցքային դեր է կատարում ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում. դեսպան
Sputnik Արմենիա
Դեսպանը հույս ունի, որ ընթացիկ տարում երկու երկրների հարաբերություններն է'լ ավելի ինտենսիվ կզարգանան։ 17.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-17T16:31+0400
2025-01-17T16:31+0400
2025-01-17T16:49+0400
սերգեյ կոպիրկին
ուսուցիչ
ռուսերեն
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84861840_0:0:1600:901_1920x0_80_0_0_56e3f94ac7b780a9cb8db8f9c7c771ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ռուսերենը շարունակում է մնալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր տարր՝ չնայած երկու երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ռուսերեն ուսուցիչ» մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ։Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, առկա սերտ կապերը։Դեսպանը նաև ուշադրություն է հրավիրել ռուսերեն դասավանդող մանկավարժների առանցքային դերի վրա՝ նրանց աշխատանքը կենսական համարելով Հայաստանում ռուսաց լեզվի առաջխաղացման համար:«Սա վեհ առաքելություն է, հատկապես հաշվի առնելով ռուսերենի պատմական դերը մեր հարաբերություններում։ Մեր ժողովուրդների փոխգործակցությունը մշտապես նպաստել է երկու երկրների մշակութային և հոգևոր հարստացմանը, մտավոր ներուժի զարգացմանը», - հավելեց Կոպիրկինը։Նա ընդգծեց, որ մանկավարժական վարպետության մրցույթը ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքի միայն մի ուղղությունն է: Ռուսաստանի պետական քաղաքականության շրջանակներում ռուսաց լեզվի պահպանումն ու առաջխաղացումն աշխարհում, հատկապես եղբայրական հարաբերություններ ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մնում է առաջնահերթություն: Շատ բան է արվել, բայց ավելին կա անելու․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձըԴեսպանը նշեց, որ Ռուսաստանի դեսպանատունը հատուկ ուշադրություն է դարձնում խնդիրներին, որոնց բախվում են ռուսաց լեզվի ուսուցիչները:«Հուսով եմ՝ մանկավարժներին տեսանելի է, թե որքան լուրջ են Ռուսաստանն ու նրա ներկայացուցչությունը վերաբերվում Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանն ու պահպանմանը», - եզրափակեց Կոպիրկինը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84861840_111:0:1531:1065_1920x0_80_0_0_01499dc3ba807c44def56f6fb70d409f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, ուսուցիչ, ռուսերեն, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
սերգեյ կոպիրկին, ուսուցիչ, ռուսերեն, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Ռուսաց լեզուն առանցքային դեր է կատարում ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում. դեսպան
16:31 17.01.2025 (Թարմացված է: 16:49 17.01.2025) Դեսպանը հույս ունի, որ ընթացիկ տարում երկու երկրների հարաբերություններն է'լ ավելի ինտենսիվ կզարգանան։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ռուսերենը շարունակում է մնալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր տարր՝ չնայած երկու երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի լավագույն ռուսերեն ուսուցիչ» մանկավարժական վարպետության XV ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ։
Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանին և Հայաստանին միավորում են տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, առկա սերտ կապերը։
«Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը։ Մեզ կապում են ինտեգրացիոն հարաբերությունները, իսկ ռուսաստանցիներն ավանդաբար կազմում են դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի հիմնական մասը։ Սա ընդգծում է ռուսաց լեզվի կարևորությունը ոչ միայն մեր միջպետական հարաբերությունների զարգացման, այլև Հայաստանի ներքին ներուժի ամրապնդման գործում», -նշեց նա։
Դեսպանը նաև ուշադրություն է հրավիրել ռուսերեն դասավանդող մանկավարժների առանցքային դերի վրա՝ նրանց աշխատանքը կենսական համարելով Հայաստանում ռուսաց լեզվի առաջխաղացման համար:
«Սա վեհ առաքելություն է, հատկապես հաշվի առնելով ռուսերենի պատմական դերը մեր հարաբերություններում։ Մեր ժողովուրդների փոխգործակցությունը մշտապես նպաստել է երկու երկրների մշակութային և հոգևոր հարստացմանը, մտավոր ներուժի զարգացմանը», - հավելեց Կոպիրկինը։
Նա ընդգծեց, որ մանկավարժական վարպետության մրցույթը ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքի միայն մի ուղղությունն է: Ռուսաստանի պետական քաղաքականության շրջանակներում ռուսաց լեզվի պահպանումն ու առաջխաղացումն աշխարհում, հատկապես եղբայրական հարաբերություններ ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մնում է առաջնահերթություն:
Դեսպանը նշեց, որ Ռուսաստանի դեսպանատունը հատուկ ուշադրություն է դարձնում խնդիրներին, որոնց բախվում են ռուսաց լեզվի ուսուցիչները:
«Հուսով եմ՝ մանկավարժներին տեսանելի է, թե որքան լուրջ են Ռուսաստանն ու նրա ներկայացուցչությունը վերաբերվում Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանն ու պահպանմանը», - եզրափակեց Կոպիրկինը: