https://arm.sputniknews.ru/20241231/shat-ban-e-arvel-bajc-avelin-ka-anelu-hh-um-rd-despan-sergej-kvopirkini-ugherdzy-84423768.html
Շատ բան է արվել, բայց ավելին կա անելու․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը
Շատ բան է արվել, բայց ավելին կա անելու․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետը շեշտել է, որ եկել է Եվրասիական մայրցամաքում անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ կառուցելու ժամանակը։ 31.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-31T10:21+0400
2024-12-31T10:21+0400
2024-12-31T10:29+0400
հայաստան
սերգեյ կոպիրկին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1e/84433013_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5019cf55b8433fc545c290436e531bd5.jpg
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում պահպանվել են, զարգացել ու ամրապնդվել։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ավանդական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով տարվա ընթացքում արված աշխատանքներին ու նախանշելով անելիքները։Դեսպանի խոսքով՝ չնայած մարտահրավերներին և դժվարություններին՝ հետևողականորեն աշխատանք է տարվել, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները։ Երկու երկրները պահպանել են քաղաքական երկխոսությունը ամենաբարձր մակարդակով։ Շարունակվել են երկկողմ շփումները խորհրդարանների, գործադիր և դատական իշխանության մարմինների միջև: Դիվանագետը հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում ստորագրվել են մի շարք նշանակալի համաձայնագրեր:Նա անդրադարձել է նաև գիտական, կրթական և մշակութային ոլորտներում կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ վկայություն է՝ մեր ժողովուրդներն ամուր կապված են համատեղ պատմության կապերով, ընդհանուր հոգևոր-բարոյական և մշակութային արժեքներով։Դեսպան Կոպիրկինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ հարթակում համագործակցությանը՝ շեշտելով, որ հարթակն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը։«Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերի շրջանակում շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ գործընթացի առաջխաղացման գործում կարևոր ներդրում են դարձել հոկտեմբերի վերջին Կազան քաղաքում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները»,- նշել է դեսպանն ու հավելել՝ Մոսկվան պատրաստ է նոր տարում ևս անել հնարավորը Երևանի և Բաքվի միջև տևական և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղության հաստատման համար:Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը թույլ կտա գործնական փուլ տեղափոխել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը:Դեսպանը շեշտել է՝ շատ բան է արվել, բայց դեռ ավելին կա անելու։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չդադարող ճգնաժամային երևույթները և գլոբալ տուրբուլենտությունը պետք է ավելի համախմբեն մեր երկրներին և ժողովուրդներին ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու համար։Ռուս դիվանագետը մաղթել է, որ նոր տարին բերի երջանկություն, նոր ձեռքբերումներ և բարի, դրական լիցքերով իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1e/84433013_480:0:1920:1080_1920x0_80_0_0_10747de2808cc485802e38a5dfd3b5fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, видео
հայաստան, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, видео
Շատ բան է արվել, բայց ավելին կա անելու․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը
10:21 31.12.2024 (Թարմացված է: 10:29 31.12.2024) Ռուս դիվանագետը շեշտել է, որ եկել է Եվրասիական մայրցամաքում անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ կառուցելու ժամանակը։
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում պահպանվել են, զարգացել ու ամրապնդվել։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ավանդական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով տարվա ընթացքում արված աշխատանքներին ու նախանշելով անելիքները։
Դեսպանի խոսքով՝ չնայած մարտահրավերներին և դժվարություններին՝ հետևողականորեն աշխատանք է տարվել, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները։ Երկու երկրները պահպանել են քաղաքական երկխոսությունը ամենաբարձր մակարդակով։ Շարունակվել են երկկողմ շփումները խորհրդարանների, գործադիր և դատական իշխանության մարմինների միջև: Դիվանագետը հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում ստորագրվել են մի շարք նշանակալի համաձայնագրեր:
«Ուրախացրել են առևտրատնտեսական ցուցանիշները, որոնք այս տարվա ընթացքում աճել են ավելի քան երկու անգամ։ Ռուսաստանը Հայաստանի համար մնում է գլխավոր արտաքին առևտրային գործընկերն ու ներդրողը, ինչը մեր սերտ բազմապլանային փոխգործակցության տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ինտեգրման արդյունքը»,- շեշտել է դեսպան Կոպիրկինը։
Նա անդրադարձել է նաև գիտական, կրթական և մշակութային ոլորտներում կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ վկայություն է՝ մեր ժողովուրդներն ամուր կապված են համատեղ պատմության կապերով, ընդհանուր հոգևոր-բարոյական և մշակութային արժեքներով։
Դեսպան Կոպիրկինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ հարթակում համագործակցությանը՝ շեշտելով, որ հարթակն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը։
«Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերի շրջանակում շարունակել է աջակցել
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ գործընթացի առաջխաղացման գործում կարևոր ներդրում են դարձել հոկտեմբերի վերջին Կազան քաղաքում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները»,- նշել է դեսպանն ու հավելել՝ Մոսկվան պատրաստ է նոր տարում ևս անել հնարավորը Երևանի և Բաքվի միջև տևական և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղության հաստատման համար:
Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը թույլ կտա գործնական փուլ տեղափոխել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը:
Դեսպանը շեշտել է՝ շատ բան է արվել, բայց դեռ ավելին կա անելու։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չդադարող ճգնաժամային երևույթները և գլոբալ տուրբուլենտությունը պետք է ավելի համախմբեն մեր երկրներին և ժողովուրդներին ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու համար։
«Եկել է Եվրասիական մայրցամաքում միասին անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ կառուցելու ժամանակը»,- շեշտել է դեսպանը։
Ռուս դիվանագետը մաղթել է, որ նոր տարին բերի երջանկություն, նոր ձեռքբերումներ և բարի, դրական լիցքերով իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և
Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում: