00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի և Իրանի միջև նոր պայմանագիրը կխթանի գործընկերության բոլոր ուղղությունները. Պուտին

© Sputnik / Александр Щербак / PoolԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Բաժանորդագրվել
Պուտինն ասել է, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագիրը լրացուցիչ կխթանի համագործակցության բոլոր ուղղությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վստահ եմ, որ դա կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Թեև, ընդհանուր առմամբ, առկա տեմպը, կարծում եմ, միանգամայն ընդունելի է», - ասել է Պուտինը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Կրեմլում տեղի է ունենում նրա և Պուտինի հանդիպումը։ Բարձր մակարդակի բանակցություններն ընթանում են նեղ կազմով, այնուհետև կշարունակվեն ընդլայնված ձևաչափով:
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումից հետո սպասվում է մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագրի ստորագրում:
Լրահոս
0