00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:43
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում բանտարկված հայերը զրկված են արդար դատաքննության երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյան
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Բաքվում ազատությունից զրկված էթնիկ հայերին վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվել է ապօրինի պահվող 16 հայ պատանդի նկատմամբ դատավարությունը։ Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
Անահիտ Մանասյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անգամ մինչև ազատությունից զրկելը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով այդ մարդկանց արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»: Ավելին, ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում շարունակում են լայնորեն տարածել նշված անձանց ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներ, հայերին սպանելու, բռնության կոչեր և հայերի նկատմամբ խորքային ատելություն:
«Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող այսպես կոչված «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող»,– գրել է պաշտպանը։
Նա հավելել է նաև, որ քրեական հետապնդման ներքո գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով արդյունավետ պաշտպանության և համապատասխան երաշխիքների առկայությամբ թարգմանչի օգնությունը ստանալու իրավունքներից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային կառույցները, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Լրահոս
0