00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:53
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք երազում էինք փոխել աշխարհը, բայց չստացվեց. Ջոն Լենոն

© AP Photo«Բիթլզի» արտիստները
«Բիթլզի» արտիստները - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2025
Բաժանորդագրվել
Փոլ ՄաքՔարթնին մի անգամ ասել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես ենք ես ու Ջոն Լենոնը վարվում, երբ ուզում ենք նստել ու երգ գրել։ Բացեմ գաղտնիքը՝ մենք անում ենք երկու բան՝ սկզբից նստում ենք, հետո գրում ենք»։
Այսօր՝ հունվարի 16-ին, շատերը նշում են «Բիթլզի» միջազգային օրը, որով հետև ուղիղ 68 տարի առաջ Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ սկսեցին երգել Ջոն Լենոնը, Փոլ ՄաքՔարթնին և Ջորջ Հարիսոնը, որոնց հետագայում միացավ Ռինգո Սթարը։ Այդ կազմով նրանք աշխատեցին 8 տարի, ստեղծեցին ավելի քան 240 երգ, թողարկեցին 13 ալբոմ, այժմ 15 վայրկյանը մեկ նրանց ստեղծագործություններն են հնչում աշխարհի ամենատարբեր երկրների ռադիոկայանների եթերում։ Եվ վերջապես, նրանք պատճառ դարձան 1963 թվականին ողջ աշխարհում ծայր առած զանգվածային խելագրության, որը կոչվում է «բիթլոմանիա»։
«Բիթլզը» մեզ համար երաժշտության այբբենարանն էր. Բրայան Մեյը՝ Something երգի մասին
Ոմանք համոզված են, որ Ջոն Լենոնը շատ էլ ճիշտ էր, երբ այն ժամանակ՝ 1966 թվականին, ասաց` մենք ավելի հայտնի ենք, քան Քիսուս Քրիստոսը, բայց այդ բառերը խիստ բացասական արձագանք ստացան ոչ միայն Վատիկանում, այլև տարբեր երկրներում, և երաժիշտն ի վերջո ստիպված էր բացատրել, որ գլուխ գովելու մտադրություն չի ունեցել։
«Այդ նույնը կարող էի ասել, օրինակ, հեռուստատեսության մասին,- հիմնավորել է Լենոնը՝ ավելացնելով,–բայց եթե դուք ուզում եք, որ ես ներողություն խնդրեմ, եթե դա ձեզ կերջանկացնի, շատ լավ՝ հայցում եմ ձեր ներողամտությունը»։
Հանրահայտ խմբի անդամներն իրոք բավական ինքնաքննադատաբար էին տրամադրված։ Նույն Լենոնը մի անգամ խոստովանել է. «Մենք երազում էինք փոխել այս աշխարհը, բայց ոչինչ չփոխվեց, և ես այլևս չեմ հավատում «Բիթլզի» մասին միֆին»։
Որոշ ժամանակ անց բիթլներն ընդհանրապես հրաժարվեցին համերգներից։ Ճիշտ է, երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ինչպե՞ս եք կարողանում տանել այն ահավոր աղմուկը, որն ուղեկցում է ձեր ելույթները, չէ՞ որ ինքներդ ձեզ չեք լսում, Լենոնը կատակով պատասխանեց. «Ոչինչ, մենք մեր երգերի ձայնագրություններն ունենք, գնում ենք, տանը հանգիստ լսում ենք»։
«Համբուրիր ինձ կրքոտ». 20-րդ դարի ամենահայտնի երգը հնչում է ու հնչում…
Բայց իրականում այդ մթնոլորտն իսկապես նյարդայնացնում էր խմբի անդամներին, և ի վերջո նրանք որոշեցին համերգներ չտալ։ Բայց փողոց դուրս գալն էլ փորձություն էր՝ երկրպագուներն անմիջապես շրջապատում էին։
Փոլ ՄաքՔարթնին պատմել է. «Երբեմն փողոցում մարդիկ ինձ կանգնեցնում ու ասում են՝ լսի′ր, ա′յ տղա, էս ի՜նչ նման ես Փոլ ՄաքՔարթնիին։ Ես էլ պատասխանում եմ՝ երանի չէ՞ր` այդքան փող ունենայի, որքան այդ երջանիկ ապուշն ունի»։
Ի դեպ, այս տարի Փոլ ՄաքՔարթնին կդառնա 82 տարեկան։ Սակայն լսեք նրան.
«Որքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի քիչ եմ հավատում տարածված պնդմանը` իբր մարդը տարիքի հետ ավելի ու ավելի իմաստուն է դառնում։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ արդյոք արդեն գրե՞լ եմ իմ լավագույն երգը։ Համենայն դեպս, թոշակի անցնել չեմ պատրաստվում, որովհետև ամենևին կարևոր չէ, թե ինչի ես հասել կյանքում և քանի մրցանակ ես ստացել։ Միևնույն է՝ միշտ էլ մտածելու ես, որ աշխարհում կա մեկը, որը քեզ գերազանցում է։ Ես ողջ եմ և թքած ունեմ մահվանս մասին բոլոր լուրերի վրա։ Եթե իրոք մեռնեմ՝ վերջինն եմ այդ մասին տեղեկանալու»։
Այսօր երևի շատերն են հիշում իրենց ջահելությունը, որի անքակտելի մասն էր «Բիթլզը»։ Այդ անմոռանալի հիշողությունները, երևի թե, ամենից լավ նկարագրել է Անդրեյ Մակարևիչը. «Այնպիսի տպավորություն էր, կարծես մինչ այդ ականջներումս բամբակ էր, և հանկարծ այն հանեցին։ Ես ուղղակի ֆիզիկապես զգում էի, որ ներսումս ինչ-որ բան շարժվում է, շուռումուռ է գալիս, անդառնալիորեն փոխվում է։ «Բիթլզին» լսում էինք առավոտից իրիկուն։ Բիթլներից տանջված ու հոգնած խեղճ ծնողներս երբեմն ինձ դուրս էին քշում պատշգամբ՝ մագնիտոֆոնիս հետ միասին։ Եվ այդ ժամանակ ձայնը մինչև վերջ բարձրացնում էի, որ ողջ թաղը լսի»… Կարծում եմ՝ շատերին է ծանոթ այս պատկերը։
Լույս է տեսել «Բիթլզ» խմբի վերջին երգը՝ Ջոն Լենոնի վոկալով
Այսօր հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ «Բիթլզի» համաշխարհային օրը բոլորովին էլ հունվարի 16-ը չէ, այլ հունիսի 21-ն է, երբ 1967 թվականին «Մեր աշխարհը» ռադիոծրագրում հնչեց բրիտանական քառյակի «All You Need Is Love» հայտնի երգը։ Բայց չեմ հասկանում՝ ի՞նչ պրոբլեմ կա։ Ամառը կգա՝ մի անգամ էլ հունիսին կնշենք։ Հո դեմ չե՞ք։
Լրահոս
0